25 Նոյեմբեր, Բշ
Նախկին աղքատը եկավ իմաստունի մոտ և ասաց.
- Այսօր ես հարուստ եմ և ոչ ոքից կախում չունեմ: Այդ երեկ էր, որ ամեն ոք կարող էր բռնանալ ինձ վրա, իսկ այսօր ես անկախ եմ:
Իմաստունը հարցրեց.
- Այո, բայց ասա ինձ, հարգելի՛ս, այս գիշեր քարավանդ քո ցանկությամբ ու հոգուդ մղմա՞մբ կանգնեցրիր, թե՞, որպեսզի ուղտերդ կարողանան ուտել, խմել և քնել:
- Դե իհա՛րկե, որպեսզի կենդանիները հանգստանան:
- Այ տեսնո՞ւմ ես, թեև դու հարուստ ես, բայց ապրում ես այնպես, ինչպես քո անասունին է հարմար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի