22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Հայր Հովհաննեսը պատմեց և ասաց. «Մեծատուն և հույժ գեղեցիկ մի պոռնիկ կար Եգիպտոսում, որի մոտ իշխաններն էին մտնում: Մի օր նա անցնում էր եկեղեցու կողքով և կամեցավ ներս մտնել, իսկ կիսասարկավագները, որ դրսում էին, թույլ չտվեցին ներս մտնել` ասելով. «Արժանի չես մտնելու Տիրոջ տունը, որովհետև  պիղծ ես»: Եվ մինչ նրանք վիճում էին իրար հետ, եպիսկոպոսը լսեց աղմուկը, և եկավ նրանց մոտ: Կինը նրան ասաց. «Թույլ չեն տալիս ինձ եկեղեցի մտնել»: Եպիսկոպոսը նրան ասաց. «Դու արժանի չես մտնելու, քանզի պիղծ ես»: Կինը զղջալով ասաց. «Այլևս պոռնկություն չեմ անի»: Եպիսկոպոսը նրան ասաց. «Եթե այստեղ բերես քո կարասիները, կհամոզվեմ, որ զղջում ես»: Եվ նա շուտափույթ  բերեց դրանք, իսկ եպիսկոպոսը վերցնելով՝ այրեց բոլորը: Պոռնիկը լալով մտավ եկեղեցի` ասելով. «Եթե այստեղ այսպես եղավ ինձ հետ, այնտեղ ինչե՜ր կկրեմ»: Եվ ապաշխարելով` ընտիր անոթ դարձավ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․