Ում որդին է ավելի լավը

Ջրհորի մոտ երեք կին հանդիպեցին: Նրանցից երկուսը սկսեցին առանց միմյանց հերթ տալու իրենց որդիներին գովել: Մեկն ասաց, որ իր որդին բոլորից գեղեցիկ է, ուժեղ և խելացի: Երկրորդը նույնը կրկնեց իր որդու մասին: Իսկ երրորդը լուռ կանգնած էր: Առաջին երկուսը հարցրեցին, թե ինչու է լռում և կինն ասաց, որ իր որդին սովորական տղա է, առանձնահատկությամբ աչքի չի ընկնում:

Կանայք լի դույլերով վերադառնում էին, երբ իրենց որդիներն հանդիպեցին ճանապարհին:

Առաջինի որդին բարձր ցատկում էր, ձեռքերի վրա քայլում, ծանր քարեր բարձրացնում, իսկ մայրը նայում էր ու գոհունակությամբ հրճվում: Երկրորդի որդին սոխակի պես երգում էր ու պարում: Նրա մայրն էլ էր շատ գոհ: Իսկ երրորդի որդին վազեց մոր մոտ, վերցրեց դույլերն ու տուն տարավ:

Ճամփեզրին մի ծերունի էր նստած: Առաջին երկու կանայք մոտ վազեցին նրան և խնդրեցին ասել, թե իրենցից որի որդին է ավելի լավը:

- Իսկ որտե՞ղ են ձեր որդիները, ես միայն մեկին տեսա,- ասաց ծերունին և մատնացույց արեց նրան, ով դույլերը տարավ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

26.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․