Մի անգամ ուխտավորներից մեկն օպտինյան աբեղա Վասիլիին հարցրեց. «Աստված ամենո՞ւր է»: «Այո՛»,- պատասխանեց նա: «Մենք ամենուր կարո՞ղ ենք աղոթել»: «Իհա՛րկե»: «Հապա չորս եկեղեցին ձեր ինչի՞ն է հարկավոր: Մի՞թե վանականները չեն կարող իրենց խցերում աղոթել, իսկ մենք՝ տանը: Աստված մեր հոգում է»: Այնժամ հայր Վասիլին շատ կարևոր խոսքեր ասաց. «Յուրաքանչյուր աղոթք լավ է, օգտակար և գովելի, բայց տանն ու խցում արված աղոթքը կարելի է համեմատել նավակով նավարկելուն, երբ փոթորկուն ծովում անհրաժեշտ է շարունակ ինքնուրույն թիավարել: Իսկ եկեղեցական աղոթքը մեծ նավով նավարկելու պես է, որը նույնիսկ ինը բալանոց փոթորիկը կարող է հաղթահարել և հասնել իր նպատակակետին»: Ուստի, եթե ուզում եք, կարող եք ինքներդ նավակով նավարկել, սակայն դա հաճախ վտանգավոր է լինում: Այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս եկեղեցական աղոթքներին, այդ երկար կարգերին: Պարզվում է դրանք ոմանց համար երկար են, իսկ ոմանց համար՝ այնքան էլ չէ…
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը