23 Նոյեմբեր, Շբ
Լիճը նկատեց, որ կամաց-կամաց լճակի է վերածվում և աղերսեց.
- Մարդի՜կ, շտապ մաքրեք ինձ:
Բայց մարդիկ միայն ձեռքերը թափ տվեցին.
- Ոչինչ, լճակն էլ է մեզ բավական:
Լճակը տեսավ, որ ճահճի է վերածվում և խնդրեց.
- Օգնե՜ք, քանի դեռ ուշ չէ:
Մարդիկ կրկին չլսեցին նրան: Եվ շուտով, իսկապես, նախկին լիճ-լճակը ճահճի վերածվեց:
Այժմ մարդիկ շրջանցում էին այն, խրվում դրա մեջ (ոմանք նույնիսկ խեղդվում) և զայրանում.
- Ոտեղի՞ց են այս ճահիճներն առաջանում:
Եվ հավելենք, որ ոչ միայն հողի վրա, այլ նաև մարդկանց հոգիներում:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը