Ոսկու պարկը

Մի կարիքավոր բանվոր լսում է, որ ծովափին կանգնած առագաստանավը լեցուն է ոսկու պարկերով և անարգել հնարավոր է գնալ և դրանք վերցնել: Վազելով շտապում է այդտեղ, որպեսզի առաջինն ինքը հասնի և տիրանա այդ գանձերին: Մի ծերունի նրան ասում է.

- Կա´նգ առ, լսե՞լ ես, որ քաղաքի հրապարակում Աստծո առաքյալն է եկել և մարդու փրկության ու կյանքի մասին է խոսում:

Բանվորն անտարբերությամբ պատասխանում է.

-Ես գտել եմ իմ փրկության գանձերը և շտապում եմ այնտեղ:

Երբ հասնում է, հապշտապ բարձրանում է նավը և փորձում վերցնել ոսկու հսկա պարկերը, բայց դրանք չափազանց ծանր են լինում և չի կարողանում: Մի տեսակ տարօրինակություն է զգում. նավում միայն ինքն է, իսկ ծովափին մի հսկայական ամբոխ է հավաքված և դեպի իրեն բղավում են` շտապ ա´փ իջիր, ա´փ իջիր...

Ոսկու շլացուցիչ փայլից ընդարմացած մարդն այդ խոսքերը լսելով ուշքի է գալիս և ոսկու պարկերը մի կողմ թողնելով փախչում` գոչելով.

-Տե´ր Աստված, խորտակվում եմ, փրկի´ր ինձ այս խորտակվող նավից...

Մեր իրականությունում շատ մարդիկ, երբ լսում են նյութական հնարավորությունների մասին, արագորեն սլանում են այդ ուղղությամբ` անտարբերությամբ անցնելով հոգևոր արժեքների մոտով: Սակայն մի՞թե նյութական այդ արժեքներն են նրանց հավիտենական մահից փրկելու և կյանք ու երջանկություն պարգևելու: 

 

Հովհաննես Մանուկյան

12.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․