Մի անգամ երկու եղբայր գնացին Ամոն ծերի մոտ, իսկ ծերը սովորություն չուներ ամեն օր ճաշակելու: Երբ տեսավ եղբայրներին, խնդաց և ասաց. «Ով պահեցողություն անի, վարձ կառնի, իսկ ով ճաշակի հանուն սիրո՝ երկու պատվիրան կկատարի, որովհետև իր կամքը չկատարեց և ըստ պատվիրանի` եղբայրներին մխիթարեց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016