23 Նոյեմբեր, Շբ
Մի մենակյաց բնակվում էր հասարակաց վանքի մոտ և կենցաղավարում էր բազմապիսի առաքինություններով: Այն վանք եկան օտար եղբայրներ, և բոլոր եղբայրները հավաքվեցին նրանց մոտ` հյուրասիրելու, և ստիպեցին ծերին, որ ուտի իրենց հետ՝ սահմանված ժամից շուտ: Դրանից հետո եղբայրները ասացին նրան. «Չտրտմեցի՞ր արդյոք, հա՛յր»: Իսկ նա ասաց. «Իմ տրտմությունն այն է, որ երբևէ կատարեմ իմ կամքը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016