25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ ժամանակ առ ժամանակ փոխում է իր աշխատանքը, մասնագիտությունը, բնակության վայրերը, ճամփորդում ամբողջ աշխարհով մեկ, սակայն չի կարողանում գտնել ներքին հանգստություն և խաղաղություն: Հասնում է օվկիանոսի ափին ու նայում դեպի հեռավոր հորիզոնը: Նրան ուղեկցողը հարցնում է.
-Վերջապես գտա՞ր այն, ինչ փնտրում էիր:
Մարդը պատասխանում է.
-Ես դրախտային կյանքն եմ փնտրում` հոգնելով տարբեր իրավիճակներից ու այս իրականությունից, սակայն, ավաղ, այստեղ էլ չգտա, այս հեռավոր երկրում… Այստեղից էլ պիտի գնամ և փախչեմ: Այլևս աշխարհի վրա երկիր չմնաց ուր չեմ եղել: Այժմ, ո՞րտեղ ես առաջարկում գնալ:
Ուղեկցորդը պատասխանում է.
-Ուր էլ գնաս, որտեղ էլ աշխատես, ինչ մասնագիտություն էլ փոխես, միևնույն է, առանց Աստծո հետ կենդանի հաղորդակցության ի վերջո կսպառվես, կհոգնես և անդադար կփնտրես ու մշտապես փախուստի մեջ կգտնվես քո ունեցած կյանքից, իսկ երբ Աստծո ներկայությունն ես զգում, այդժամ ուր էլ լինես, ինչ էլ անես, մշտապես հանդարտ ու խաղաղ և երջանիկ կլինես: Եվ այսքան ժամանակ քեզ հետ եմ, մի՞թե չճանաչեցիր ինձ…
Աստված յուրաքանչյուրիս կողքին է ամենուր և ուղեկցում է մեզ մշտապես, բայց մենք չենք նկատում...
Հովհաննես սՄանուկյան