22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Փառասիրության մասին

Երկու ճգնակյաց մարդիկ` Աբրահամ և Թեոդորոս անուններով, զրուցում են փառքի մասին: Աբրահամը հարցնում է իրենից ավելի փորձառու Թեոդորոսին. «Ո՞րն է ավելի լավ և օգտակար, փառքի՞ ձգտելը, թե՞ անփառունակության»: Թեոդորոսը պատասխանում է. «Ես ավելի փառք եմ ցանկանում, քան թե անպատվություն, քանզի եթե բարի բան անեմ և փառքի արժանանամ, շատերին նաև օրինակ կլինեմ, իսկ եթե փառասիրությամբ մեղանչեմ, միայն ինձ պետք է մեղադրեմ և ոչ թե մարդկանց»: Աբրահամը տալիս է երկրորդ հարցը. «Իսկ ինչու՞ բոլոր մեծ Հայրերը ոչնչից այդքան չէին վախենում, որքան փառքից»: Եվ սրան հետևում է իմաստուն պատասխանը. «Նրանք վախենում էին ոչ թե փառքից, այլ կեղծ փառքից, կամ ավելի լավ է ասել` նրանք զգուշանում էին, որ իրենց սրտերը չվարակվեն փառասիրությամբ: Բարի գործերին հետևող փառքի և Աստծո պատվիրանները աշխարհի ունայնությամբ փոխարինող փառասիրության միջև մեծ տարբերություն կա: Բարիք գործիր միայն Աստծուն հաճելի լինելու համար, և այն ժամանակ Աստված ոչ միայն չի դատապարտի փառքը, որը մարդ ձեռք է բերել առանց դրան ձգտելու, այլև այս փառքին կգումարի նաև այն փառքը, որը Նա աշխարհի սկզբից պատրաստել է Իրեն սիրողների համար»:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» գրքից

18.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․