Պարծենկոտությունն անդադար պարծենում էր, բայց մի օր էլ հանկարծ դադարեց: Մի օր չպարծեցավ, երկու օր, երեք: Առաքինություններն ուրախացան.
- Վերջապես դարձի եկավ պարծենկոտությունը:
Իսկ այն այդ պահին ասաց.
- Տեսնո՞ւմ եք, արդեն երեք օր է չեմ պարծեցել…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի