23 Դեկտեմբեր, Բշ
Մի մարդ Պատարագի ժամանակ կողքին կանգնածների խոսակցությունը լսեց՝ տնային գործերի, եղանակի, առօրյայի մասին… Արդար զայրույթով բռնկվեց: Խիստ հայացքով այրեց Աստծո տան կարգը խախտողներին և ուրիշներին չխանգարելու համար շշուկով նկատողություն արեց նրանց: Գործն ավարտելով, կրկին Պատարագին դարձավ, սակայն շուտով նկատեց, որ մտածում է ոչ թե այն մասին, թե ինչ է երգվում կամ ազդարարվում, այլ բոլորովին կողմնակի բաների՝ նույն տնային գործերի, եղանակի…
Եվ այնժամ հասկացավ մարդը, որ այժմ էլ ինքն է շեղում եթե ոչ մարդկանց, որոնք իր մտքերը չեն լսում, ապա դրանք հրաշալի լսող հրեշտակներին, հրեշտակապետերին, սրբերին, Սրբուհի Աստվածածնին ու հենց Աստծուն:
Նա հավաքեց իրեն և ամբողջովին Պատարագի վրա կենտրոնացավ: Իսկ դրա ավարտին մոտեցավ այն խոսողներին և ներողություն խնդրեց: Իսկ հետո ի սրտե շնորհակալություն հայտնեց նրանց: Թե ինչու՝ այդպես էլ գաղտնիք մնաց նրանց համար, որի մեկնությունը, սակայն, ուրաքանչյուրը կարող է գտնել՝ կարդալով այս առակը…
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը