Պատերազմից վախեցած աղջիկը

Մի կին, իր դստեր ու մյուս փախստականների հետ միասին, պատերազմի ժամանակ ստիպված եղավ հեռանալ հարազատ վայրերից: Տեղի ունեցող ողբերգությունն ու սարսափը ջլատում էին նրանց հոգևոր ուժերը:

Մի անգամ մայրը նկատեց, որ երբեմն դուստրն օրվա ընթացքում երկար ժամանակով փակում է աչքերը:

- Ինչ է, ողջ օրը քնո՞ւմ ես, իմ անուշիկ,- անհանգստացավ նա:

- Ոչ, մայրիկ: Ուղղակի, երբ վախենում եմ՝ փակում եմ աչքերս: Ոչինչ չեմ տեսնում ու ավելի հեշտ է լինում:

 

«…մի՛ վախեցեք, որովհետև դուք շատ ավելի հարգի եք, քան ճնճղուկները» (Ղուկ. 12:7)։

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

08.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․