Փոխանակեցին աչքուլունքները խաչերով և աղոթքներով

Սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնի նախօրեին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կրկին իրականացրին «Խաչի քարոզ» ծրագիրը: Երևանի քաղաքային տրանսպորտտում նրանք վարորդներին տվեցին օրհնած խաչեր ու աղոթաթերթեր՝ վերցնելով աչքուլունքները: Անցորդներին էլ բաժանում էին Խաչվերացի տոնի մասին պատմող թերթոններ:
Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ նրանք ծրագիրն իրականացնում են արդեն չորրորդ անգամ: Երիտասարդները նկատել են, որ տրանսպորտում ավելի ու ավելի քիչ են հանդիպում աչքուլունքներ: Բազմաթիվ էին այնպիսի ավտոբուսներ ու երթուղային տաքսիներ, որտեղ նախորդ անգամներից նվեր ստացած աղոթաթերթերն ու խաչերն էին ամրացված:

Թե՜ անցորդները, թե՜ վարորդներն ուրախությամբ էին ընդունում նվերը: Ուղևորներից շատերը բարեմաղթանքի խոսքեր էին շռայլում՝ ոգևորելով երիտասարդներին: Ակցիան սկսելուց առաջ թեմի բոլոր համայնքների երիտասարդաց միությունների անդամները հավաքվեցին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, որտեղ թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոսը Պահպանիչ աղոթք կարդաց ու հորդորեց երիտասարդներին սիրով կատարել իրենց առաքելությունը, վեճի չբռնվել ու հիշել, որ այս ամենն անում են հանուն Հայ Եկեղեցու:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

15.09.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․