10 Ապրիլ, Եշ, Մեծ պահքի ԼԹ օր

«Փոքր» մեղքը

Մի բարի մարդ եկեղեցուց դուրս գալով, անցնում էր անտառի միջով: Ուրախ-ուրախ էր գնում, քանի որ քիչ առաջ բոլոր մեղքերը խոստովանել էր: Չնայած մեկը մոռացել էր: Բայց այնքան փոքր մեղք էր, որ թվում էր սարսափելի ոչինչ չկա դրա մեջ: Այդպես մտածելով քայլում էր, երբ հանկարծ գետնին նստած մի մեծ թռչուն տեսավ: Տարօրինակ էր՝ մեծ և ուժեղ թռչուն էր, բայց չէր կարողանում թռչել: Ուշադիր նայեց մարդն ու հասկացավ, որ նա թակարդն է ընկել: Եվ ինչն էր ցավալի, որ ոչ թե ամբողջությամբ, այլ ընդամենը մի ճանկով էր ընկել: Սակայն դա էլ բավական էր եղել, որպեսզի չկարողանա ազատվել:

Մարդը խղճաց թռչնին և ազատ արձակեց:

Իսկ հետո իր հոգուն էլ խղճաց: Վերադարձավ եկեղեցի և խոստովանեց դեռ քիչ առաջ անվտանգ թվացող փոքր մեղքը:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

14.04.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․