25 Նոյեմբեր, Բշ
Վանական եղբայրը ծեր վանականին հարցրեց.
- Եթե եղբայրներից մեկն ինձ մի փոքր գումար է պարտք, ապա թույլ կտա՞ս ետ խնդրեմ պարտքս:
- Մեկ անգամ խոնարհությամբ ասա նրան:
Եղբայրը.
- Իսկ եթե մեկ անգամ ասեմ, իսկ նա չվերադարձնի՞: Այդ դեպքում ի՞նչ անեմ:
Ծերունին պատասխանեց.
- Մեկ անգամից ավել մի խնդրիր:
Եղբայրը.
- Եվ ի՞նչ անեմ, եթե չեմ կարողանում մտքերս հաղթահարել, որոնք ինձ ստիպում են անհանգստացնել եղբորը գումարը վերադարձնելու հարցով:
Ծերունին.
- Թույլ տուր մտքերդ իրենք իրենց փորձեն, բայց դու եղբորդ ոչ մի կերպ մի վշտացրու, քանի որ վանական ես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի