Պոռնկությունից զգուշանալու մասին

Աբբա Պոլիքրոնիոսը մեզ պատմեց և ասաց. «Պենթուկլայի միաբանությունում մի եղբայր կար` սաստիկ զգոն, որը պոռնկության պայքարի մեջ էր: Երբ շատ ծանրացավ պայքարը նրա վրա, ելավ վանքից և գնաց Երիքով` կատարելու իր ցանկությունը, իսկ երբ մտավ պոռնկանոցի ներքնատունը, նույն պահին ամբողջովին բորոտեց: Տեսնելով, որ ինքը արժանին ստացավ, Աստծուց գոհացած՝ վերադարձավ իր վանքը և ասաց. «Աստված բերեց ինձ վրա այս խրատը, որպեսզի իմ հոգին փրկվի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․