Փրկչա­բա­նա­կան մո­լո­րու­թյուն­ներ

Հավա­տամ­քի մեջ ար­տա­հայտված պարզ դավա­նան­քը ճշտիվ ո­րո­շում է, որ Քրիս­տոս է կա­տա­րյալ մարդ և միան­գա­մայն կա­տա­րյալ Աս­տված, այ­սինքն` ճշմա­րիտ աստվա­ծա­մարդ: Այդ դավա­նանքն արդեն բավա­կան պետք է լի­ներ, ճշմա­րիտ հավա­տա­ցո­ղի հա­մար, սա­կայն գտնվե­ցան այն­պի­սի ան­ձինք, ո­րոնք զա­նա­զան մո­լո­րու­թյուն­ներ հա­րու­ցին հավա­տա­ցե­լոց մեջ և սկսան Ավե­տա­րա­նին բո­լո­րո­վին հա­կա­ռակ հա­յացք­ներ տա­րա­ծել: Այդ մո­լո­րու­թյանց սկիզբն ու զարկ տվին հին հե­թա­նո­սա­կան հա­յացք­ներն ու գի­տու­թյունն, երբ դո­ցա հմուտ ան­ձինք, քրիս­տո­նյա դառ­նա­լով, սկսան յուրյանց մտավոր պա­շա­րի ու տե­սու­թյան հա­մե­մատ հաս­կա­նալ ու ձևա­կեր­պել քրիս­տո­նեա­կան ճշմար­տու­թյուն­նե­րը: Այդ­պի­սի մո­լո­րու­թյունք միան­գամ ծա­գե­լով` հետզ­հետե զար­գա­ցան և մե­ծա­մեծ վե­ճեր հառաջաց­րին քրիս­տո­նյանե­րի մեջ, ըստ ո­րում և այդ վեճե­րը սնունդ ա­ռին հե­տևյալ նո­րա­նոր պատ­ճառ­նե­րից:

Նախ` այդ մար­դիկ, զա­նա­զան վի­ճա­բա­նու­թյանց մեջ ընկ­նե­լով, ոչ թե Ս. Գրքով ու Ս. Հայ­րե­րի գրված­նե­րով էին բա­ցատ­րում ու պաշտ­պա­նում ե­կե­ղե­ցու ճշմա­րիտ դավա­նանք­ներն, այլ ա­ռավել ուժ էին տա­լիս յուրյանց միա­կող­մա­նի մտա­ծո­ղու­թյան և յուրյանց հա­յացք­նե­րը հառաջ տա­նում:

Երկ­րորդ` դո­քա այդ վե­ճե­րի մեջ անձ­նա­կան շա­հեր ու­նեին, այն­պես որ, յուրյանց հա­յացք­նե­րի ընկ­նե­լով կամ բարձ­րա­նա­լով` ո­րոշ­վում էր և յուրյանց պաշ­տոնն ու վի­ճա­կը:

Եվ եր­րորդ` նո­քա, յուրյանց շա­հերն ավե­լի բարձր դա­սե­լով, եր­բեք չէին քաշ­վում Ս. Գրքին բո­լո­րո­վին խորթ, հե­թա­նո­սա­կան և լոկ անձ­նա­կան վար­դա­պե­տու­թյուն­ներ քա­րո­զե­լուց:

Պատ­մու­թյունը ցույց է տա­լիս, որ այդ­պի­սի մոլո­րու­թյունք սկսվել են բո­լո­րո­վին փոքր թյուրի­մա­ցու­թյուն­նե­րից և մե­ծա­մեծ այ­լան­դա­կու­թյանց հա­սել` և ո­րով­հե­տև մո­լո­րե­ցու­ցիչ­նե­րը ճա­նաչ­վել են աստվա­ծա­յին ճշմար­տու­թյանց ու ե­կե­ղե­ցու խա­ղա­ղու­թյան հա­կա­ռակ մար­դիկ, ուս­տի Ս. Հայ­րե­րը բա­նադ­րել են դո­ցա ի տե­ղե­կու­թյուն և ի զգու­շու­թյուն յուրյանց հոտին:

Այդ մո­լո­րու­թյուն­նե­րից ո­մանք ժխտում են Քրիս­տո­սի աստ­վա­ծու­թյունն, ո­մանք` մարդ­կու­թյունը, ո­մանք խախ­տում են Ս. Եր­րոր­դու­թյան դավա­նան­քը, ո­մանք բա­ժա­նումն կամ ո­րո­շումն են ձգում Քրիս­տո­սի աստվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան մեջ, այն­պես որ դո­քա մարմ­նավոր մտած­մուն­քով իս­կա­պես կա­տա­րյալ հա­կա­ռակ մո­լո­րու­թյանց ծայ­րա­հեղու­թյուն­նե­րի մեջ են ընկ­նում թե­րա­հավատ հրեա­նե­րի պես (Մատթ., ԺԶ 13-16):

Ա­ռա­ջին ե­րեք դա­րե­րում քրիս­տո­նյա հայ­րե­րը հա­զիվ կա­րո­ղա­ցան ջա­տա­գով լի­նել քրիս­տո­նեա­կան ճշմար­տու­թյանց, վասնզի հզոր­նե­րի հա­լա­ծանք­նե­րը թող չէին տա­լիս ա­զատ շունչ քա­շել: Այդ ժա­մա­նակ Ս. Հայ­րե­րը ստի­պված էին ընդ­հան­րա­պես դեմ ել­նել հու­նա­կան գնոս­տի­կու­թյան, հրեա­կան ե­բիո­նի­տու­թյան, պար­սից մա­նի­քեու­թյան և առ­հա­սա­րակ դո­ցա շփո­թու­թյանց (տե՛ս Մար­կիո­նի ա­ղան­դը, Եզ­նիկ, Դ): Ա­ռավել հարա­տևե­ցան հու­նա­կան գի­տու­թյամբ խմո­րված ա­ղան­դավոր­ներ, ո­րոնք սնունդ տվին նաև հե­տա­գա դա­րե­րի հա­մար ու մե­ծա­մեծ կռիվնե­րի ու խռո­վու­թյանց պատ­ճառ ե­ղան: Այդ ա­ղան­դավոր­նե­րի գլխավոր մո­լո­րու­թյունը վե­րա­բե­րում էր Ս. Եր­րոր­դու­թյան ան­ձանց առնչու­­թյան, ըստ ո­րում, հեղ­հեղվելով Գ. դա­րի սկզբից (Պրաք­սեա­սի քա­րո­զու­թյամբ), ձևա­կեր­պվեց հետո սա­բե­լա­կա­նու­թյան մեջ: Սա­բել Լի­բիա­ցին ա­սում էր, թե Աս­տված մի միու­թյուն է բա­ցար­ձա­կա­պես և յուր մեջ ոչ մի տա­րո­րո­շու­թյուն չու­նի, բայց նա աշ­խար­հը ստեղ­ծե­լու հա­մար գոր­ծում է և ա­պա աշ­խար­հի զար­գաց­ման ըն­թաց­քում մարդ­կանց փրկու­թյան հա­մար ներ­կա­յա­նում է հաջոր­դա­բար ե­րեք կեր­պա­րան­քով: Նա նախ` ներ­կա­յա­նում է իբ­րև օրենս­դիր, դառ­նում է և մեկ էլ` մար­դե­ղու­թյամբ իբ­րև Որ­դի ներ­կա­յա­նում, համ­բառ­նում է և վեր­ջա­պես` վերս­տին հայտն­վում է իբ­րև Ս. Հո­գի` հավա­տա­ցե­լոց սրբա­գոր­ծե­լու և յուր միու­թյան մեջ վե­րա­դառ­նա­լու հա­մար: Սա­կայն այս մո­լո­րու­թյունը մեր­ժվեց նախ` Ա­ղեք­սանդ­րիա­յի (261-ին) և հետո` Հռով­մի (262) ժո­ղով­նե­րով:

Սա­բե­լա­կա­նու­թյան մեջ տո­գո­րե­լով` վերս­տին նոր ձևա­կեր­պու­թյամբ սկսավ քա­րո­զել ա­սո­րոց Ան­տիո­քում Պողոս Սա­մոս­տա­ցին, որ Որ­դուն ու Ս. Հո­գուն Հոր Աս­տու­ծո ստո­րո­գու­թյուն էր ճա­նա­չում և, որ գլխավորն է, ու­սու­ցա­նում էր, թե Քրիս­տոս լոկ մարդ էր, միայն թե յուր հատուկ գե­րա­զան­ցու­թյամբ բարձ­րա­ցավ և աստվա­ծա­յին պա­տվի և ա­նվան հա­սավ կամ ար­ժա­նա­ցավ: Այս ծայ­րա­հեղ մո­լո­րու­թյան դեմ ե­լան ասո­րոց ե­պիս­կո­պոս­նե­րը ու, 264-269 թվե­րի ըն­թաց­քում ե­րեք մեծ ժո­ղով­ներ գու­մա­րե­լով, հրա­պա­րակ հա­նե­ցին Պո­ղոս Սա­մոս­տա­ցու մո­լո­րու­թյունն և բա­նադ­րե­ցին նո­րան:

Այս մո­լո­րու­թյունք պար­զա­պես հերք­վում են` Ս. Եր­րոր­դու­թյան ե­րեք ան­ձանց միա­ժա­մա­նակ հայտ­նվելով Հիսու­սի մկրտու­թյան մի­ջո­ցին, Քրիս­տո­սի պա­տվի­րա­նով, որ հրա­մա­յում է մկրտել հանուն Հոր և Որդ­վո և Հոգ­վույն Սրբո, և բազ­մա­թիվ վկա­յու­թյուն­նե­րով, ո­րոնք արդեն հիշել ենք նա­խըն­թա­ցում. զորօրինակ` «Ե­լի ի Հօ­րէ եւ ե­կի յաշ­խարհ, դար­ձեալ թո­ղում զաշ­խարհ եւ եր­թամ առ Հայր» (Հովհ., ԺԶ 28). «Հո­գին ճշմար­տու­թեան, որ ի Հօ­րէ ե­լա­նէ» (ԺԵ 26). «Մխի­թա­րիչն Հո­գին Սուրբ, զոր ա­ռա­քես­ցէ Հայր յա­նուն իմ» (ԺԴ 26) և այն (տե՛ս Հովհ., Ը 23. Գ 17. Ը 42. Զ 38, 51. ԺԶ 27. ԺԷ 4-5. Ե 17. Ժ 24, 30. ԺԹ 7. Մարկ., ԺԴ 61-62. Մատթ., ԻԶ 63-64, Ե­ղի­շե, 306):

Չնա­յե­լով Քրիս­տո­սի և ա­ռա­քե­լոց ակն­հայտ­նի վար­դա­պե­տու­թյան` Սա­բե­լի և Սա­մոս­տա­ցու մո­լո­րու­թյունը չան­հե­տա­ցավ: Այս­­պես հե­թա­նո­սա­միտ Լու­կիա­նի ա­շա­կերտ Ա­րիոսն, որ Ա­ղեք­սանդ­րիա­յում 313 թվից ե­րեց էր, սկսավ հրա­պա­րա­կա­պես քա­րո­զել, թե Որ­դին ամեն ժա­մա­նա­կից առաջ է, բայց ի հավի­տե­նից չէ և ստեղծ­վել է Հոր կամ­քով ոչն­չից, որ նո­րա մի­ջո­ցով աշ­խար­հը ստեղ­ծվի, բայց ո­րով­հե­տև նա Հոր Աս­տու­ծո ա­րա­րա­ծա­կան կա­տա­րե­լա­գույն պատ­կերն է և Աս­տու­ծո ա­րար­չա­կան տնօ­րի­նու­թյան կա­տա­րողն է, ուս­տի կա­րե­լի է նո­րան ոչ իս­կա­կան մտքով Աս­տված և Բան կո­չել: Ա­րիո­սը յուր խոս­քին ա­պա­ցույց էր բե­րում Քրիս­տո­սի խոս­քը, թե` «Հայր մեծ է, քան զիս» (Հովհ., ԺԳ 28), մինչ­դեռ այդ խոս­քը վե­րա­բե­րում է Աս­տվա­ծոր­դու ի Հորե ծնված, Հորից ու­ղար­կված լի­նե­լուն և մար­դա­նա­լուն և ոչ թե նո­րա էու­թյան, ինչ­պես ե­րևում է նաև ա­ռա­քե­լոց խոս­քե­րից (Եբր., Բ 7-9): Քրիս­տոս ինքն էլ շատ հա­ճախ վկա­յում է` ա­սե­լով. «Որ ա­ռա­քեացն զիս Հայր` ընդ իս է», «Ես եւ Հայր իմ մի եմք», «Հայր յիս է և ես ի Հայր», «Որ ե­տեսն զիս` ե­տես զՀայրն»: «Եւ ոչ ոք գի­տէ զՀայր, բայց Որ­դի եւ ոչ ոք զՈր­դի ճա­նա­չէ, բայց Հայր», «Այս բան զմիա­կա­մու­թիւն և զմի բնու­թիւն ցու­ցա­նեն, և ոչ ե­րի­ցու­թիւն և կրտսե­րու­թիւն» (Մամբ. Վերծ.): Պո­ղոս ա­ռաք­յալն էլ գրում է. «Ի նմա բնա­կէ ա­մե­նայն լրումն աստուա­ծու­թեանն մարմ­նա­պէս» (Կող., Ա 19. Բ 9 և այլն): Սույն­պի­սի շատ վկա­յու­թյուն­ներ ար­դեն տե­սել ենք: Ա­րիո­սը դա­տա­պար­տվեց Նի­կիո ժո­ղո­վի 318 հայ­րա­պետ­նե­րի վճռով 325 թվին, նո­ցա թվումն էր և Ս. Ա­րիս­տա­կե­սը (հմմտ. Հարց., 36-48):

Նի­կիո ժո­ղո­վի վճի­ռը դրվեց Ա­ղեք­սանդ­րիա­յի ե­պիս­կո­պոս Ա­ղեք­սանդ­րի († 328) հե­ղի­նա­կու­թյամբ և նո­րա սար­կավագ Ա­թա­նա­սի բա­ցատ­րու­թյամբ: Այս ան­ձանց և Ա­ղեք­սանդ­րիա­յի ա­թո­ռի դեմ ե­ղած հա­կա­ռա­կու­թյունը բավական էր արդեն, որ արիոսա­կա­­նությունը դեռ հարա­տևեր: Ո­մանք այս վեճե­րում վերս­տին ըն­կան սա­բե­լա­կա­նու­թյան մեջ, ինչ­պես Մար­ցել­լուս Ան­կյուրա­ցին և նո­րա ա­շա­կերտ Փո­տի­նո­սը, սա­կայն հեր­քվե­ցան ու մերժ­վե­ցան: Սույն և նման հեր­ձվա­ծող­նե­րի դեմ կռվեց Ա­ղեք­սանդ­րի հաջորդ Ա­թա­նաս հայ­րա­պե­տը († 373): Ա­րիո­սա­կա­նու­թյունը վերջ­նա­կա­նա­պես յուր հա­րվածն ստա­ցավ Կ. Պոլ­սի ժո­ղո­վով 381 թվին:

Նա­խըն­թաց վեճե­րից դեռևս մտքե­րը չպար­զվե­ցան: Ա­թա­նաս Ա­ղեք­սանդ­րա­ցին 362 թվին մի ժո­ղո­վով հաստա­տեց Քրիս­տո­սի աստվա­ծա­մար­դու­թյան դավա­նանքն Ա­րիո­սի և Մար­ցել­լուսի մո­լո­րու­թյանց դեմ: Սա­կայն շու­տով ե­կավ Ա­պո­ղի­նար Լավո­դի­կե­ցին († 390) և սկսավ ու­սու­ցա­նել, որ Քրիս­տոս կա­տա­րյալ մարդ­կու­թյուն չէ ու­նե­ցել, այլ ա­ռել է մի­միայն մարդ­կա­յին կեն­դա­նի մար­մին ա­ռանց բա­նա­կան հո­գու, ո­րի տե­ղը իբր թե բռնել է աստ­վա­ծա­յին Բա­նը: Այս ակն­հայտ­նի մո­լո­րու­թյունն, որ խախ­տում է փրկա­գոր­ծու­թյան էու­թյունը, բա­նադ­րվեց յուր ու­սու­ցո­ղի հետ Կ. Պոլ­սի 381-ի ժո­ղո­վում:

Ա­պողի­նա­րի մո­լո­րու­թյունը նոր մեծ վեճի պատ­ճառ ե­ղավ, որ Ա­ղեք­սանդ­րիա­յի մեծ դպրո­ցին հա­կա­ռակ դուրս ե­կավ Ան­տիո­քի դպրո­ցը: 428-ին Կ. Պոլ­սի պատ­րիարք դար­ձավ Ան­տիո­քի մի վա­նա­կան Նես­տո­րը, որ, հե­տևե­լով Ա­պո­ղի­նա­րի հա­կա­ռա­կորդ Դիո­տոր Տար­սո­նա­ցուն († 394) ու նո­րա ա­շա­կերտ Թեո­դո­րոս Մոպ­սուես­տա­ցուն († 429), այլև զի­նվելով Ա­ղեք­սանդ­րիա­յի նա­խա­թո­ռու­թյան դեմ, սկսավ յուր քա­րո­զու­թյամբ հա­կա­ռակ ըն­թա­նալ այդ դպրո­ցին: Նես­տո­րը հրա­պա­րակ ե­լավ` չու­զե­լով Ս. Կույսին Աս­տվա­ծա­ծին ա­նվա­նել, այլ պնդում էր, որ պետք է Քրիս­տո­սա­ծին կո­չել, ո­րով ու­սու­ցա­նում էր ու­րեմն Քրիս­տո­սին ա­ռան­ձին ծնված մարդ և ա­ռան­ձին, այ­սինքն` հետո ծնվա­ծին վրա իջ­նե­լով իբ­րև տա­ճա­րի մեջ` Աս­տված դավա­նել: Նա մին­չև ան­գամ յուր վար­չա­կան ժո­ղո­վում նզո­վեց յուր ու­սուց­մուն­քի հա­կա­ռա­կորդ վար­դա­պե­տու­թյունը, բայց երբ նո­րա դեմ դուրս ե­կավ Ա­ղեք­սանդ­րիա­յի Կյուրեղ պատ­րիար­քը, նա սկսեց հետզ­հետե մեղ­մաց­նել յուր մո­լո­րու­թյունը: Կյուրե­ղը գրեց 12 նզովք­ներ` բա­նադ­րե­լով նո­ցա, ո­րոնք կքա­րո­զեն կամ կդավա­նեն ի Քրիս­տոս եր­կու անձն կամ եր­կու բնու­թյուն և ո­րոնք Մա­րիամ Ս. Կույսին Աստ­վա­ծա­ծին չեն ա­նվա­նիլ: Նես­տորն էլ նո­րա դեմ ըն­թա­ցավ 12 հա­կա­ռակ նզովք­նե­րով, ո­րոնքև սար­սա­փե­լի աղ­մուկ բարձ­րաց­րին: Խռո­վու­թյունն այն­քան սաստ­կա­ցավ և ժո­ղովր­դին տակ­նու­վրա ա­րավ, որ Նես­տո­րը բո­լո­րո­վին հա­պավեց յուր մո­լո­րու­թյան խիստ ար­տա­հայտու­թյուն­ներն ու խոս­տո­վա­նեց. «Եր­կա­քան­չիւր բնու­թիւնքն բարձ­րա­գոյն եւ անշ­փոթ կա­պակ­ցու­թեամբ պա­տուին մի-մի անձ­նա­ւո­րու­թեան»: Սա­կայն վերջ­նա­կա­նա­պես նա չդար­ձավ յուր մո­լոր դավա­նան­քից: Կյուրե­ղի կողմն էին բյու­զան­դա­կան պե­տու­թյան բո­լոր ե­կե­ղե­ցա­կանք բա­ցի Նես­տո­րի ա­շա­կեր­տա­կից­նե­րը: Ի վերջո Կյուրե­ղը 431 թվին գու­մա­րեց Ե­փե­սո­սի ժո­ղովն ու բա­նադ­րեց Նես­տո­րին և նո­րա մո­լո­րու­թյունը: Նո­րա հե­տևող «Նես­տո­րա­կանք» մնա­ցին Մի­ջա­գետ­քում ու Քրդիս­տա­նում և «Թո­մա­յանք»` Հնդկաստա­նում:

Նես­տո­րը, դավա­նե­լով եր­կու բնու­թյուն, այ­դով չէ կա­րո­ղա­նում ա­զա­տվել յուր մո­լո­րու­թյունից. նա, եր­կու ան­ձը մեկ անձն դարձ­նե­լով, իս­կա­պես մեկ անձն չէ դավա­նում, վասնզի բնու­թյունն, որ ամեն գոր­ծու­նեու­թյան ու գի­տակ­ցու­թյան աղ­բյուրն է, չի կա­րող ա­նանձ­նավոր լի­նել: Ա­նանձ­նավոր բնու­թյուն ա­սել` միևնույն է, թե բնու­թյուն ա­սածդ ջնջել: Հե­տևա­բար քա­նի որ, ըստ Նես­տո­րա­կա­նու­թյան, Քրիս­տո­սի անձ­նավո­րու­թյունն աստ­վա­ծա­յին է, պարզ է, որ Քրիս­տո­սի մեջ ջնջվում է մարդ­կա­յին բնու­թյունը կամ մեր բնու­թյունից բո­լո­րո­վին տար­բեր ու նեղ բնու­թյուն է դառ­նում և ծա­ռա­յում իբ­րև մի մե­քե­նա աստվա­ծա­յին ան­ձի ձեռ­քում, և ու­րեմն Նես­տորն ինքն ընկ­նում է եվ­տի­քա­կա­նու­թյան կամ ա­պողի­նա­րու­թյան և կամ ե­րևութա­կա­նու­թյան մեջ: Իսկ ե­թե ըն­դու­նում է, որ մարդ­կա­յին բնու­թյունը Քրիս­տո­սի մեջ ան­փո­փոխ մնա­ցել է, հայտ­նա­պես դավա­նում է և եր­կու անձն նո­րա մեջ, վասնզի յուրա­քան­չյուր բնու­թյուն ու­նի և յուր անձ­նավո­րու­թյունը, յուր ե­սը, յուր ինք­նա­գի­տակ­ցու­թյունը: Բնա­կա­նա­բարև պետք է դավա­նե եր­կու կամք ու եր­կու ներ­գոր­ծու­թյուն, քա­նի որ եր­կու բնու­թյուն­նե­րից յուրա­քան­չյուրն, ու­նե­նա­լով յուր անձ­նավո­րու­թյունն, յուր ե­սը, յուր ինք­նա­գի­տակ­ցու­թյունը, անհ­րա­ժեշ­տա­պես կու­նե­նա և յուր կամքն ու ներ­գոր­ծու­թյունը[1]: Բայց ե­թե Քրիս­տո­սի մարդկա­յին բնու­թյունն անձն չէ, այն ժա­մա­նակ եր­կու կամք ու եր­կու ներ­գոր­ծու­թյուն էլ չու­նի, և ու­րեմն Նես­տո­րը հա­կա­սու­թյան մեջ է ընկ­նում` մի անձն, բայց եր­կու կամք ու ներ­գոր­ծու­թյուն քա­րո­զե­լով: Այս­պի­սով, Քրիս­տո­սի մեջ եր­կու բնու­թյուն, եր­կու կամք ու եր­կու ներ­գոր­ծու­թյուն ու մի աստվա­ծա­յին անձն դավա­նե­լը ձգում է եվ­տի­քա­կա­նու­թյան ու ե­րևու­թա­կա­նու­թյան մեջ` ջնջե­լով Քրիս­տո­սի մարդ­կու­թյունն, և կամ եր­կվու­թյան սկզբուն­քին հավա­տա­րիմ մնա­լով` պետք է խոս­տո­վա­նի նաև եր­կու անձն և ընկ­նի մար­դա­պաշ­տու­թյան (նես­տո­րա­կա­նու­թյան) և ա­րիո­սա­կա­նու­թյան մեջ: Նես­տո­րը, մա­քա­ռե­լով ինքն յուր մեջ, նախ` ըն­կավ մար­դա­պաշ­տու­թյան (ե­բիո­նա­կա­նու­թյան), սա­բե­լա­կա­նու­թյան և ա­րիո­սա­կա­նու­թյան մեջ և ա­պա, հա­լա­ծվելով և քիչ ուշ­քի գա­լով, գլո­րվեց իս­կա­պես մի բա­ռա­խա­ղու­թյամբ եվ­տի­քա­կա­նու­թյան և ե­րևու­թա­կա­նու­թյան մեջ. եր­կաբ­նա­կու­թյունը չա­զա­տեց նո­րան:

Քրիս­տո­սի մեջ չի կա­րող որևիցե կեր­պով եր­կվու­թյուն դավան­վիլ և աստվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան մեջ բա­ժա­նումն ձգվիլ, զի այ­դով արդեն փրկա­գոր­ծու­թյան խոր­հուր­դը քանդ­վում է: Այդ խոր­հուրդն ի­րա­գոր­ծվել է հենց այ­նով, որ չար­չա­րվող, թա­ղվող, մեռ­նո­ղը և միան­գա­մայն հարություն առ­նողն ու կյանք պար­գևո­ղը միև­նույն Աս­տվածն ու մարդն է, որ յուր միու­թյամբ մտնում է ա­դա­մա­յին ան­կյալ վի­ճակն ու բարձ­րաց­նում մարդ­կու­թյունը: Քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցին երբեք որևիցե եր­կվու­թյուն չէ վար­դա­պե­տել Քրիս­տո­սի մեջ, և Ս. Հայ­րե­րը միշտ շեշ­տում էին. «Մի ա­սեմք Որ­դի, եւ որ­պէս հարքն ա­սա­ցին` մի բնու­թիւն Աս­տու­ծոյ բա­նին մարմ­նա­ցե­լոյ»[2]: Ե­փե­սո­սի սուրբ ժո­ղովն էլ այդ ճշմար­տու­թյան հի­ման վրա հաստա­տեց Կյուրե­ղի նզով­քը,[3] թե «Ե­թէ ոք զմի Քրիս­տոս բա­ժա­նես­ցէ յեր­կուս դէմս յետ միա­նա­լոյն, եւ միայն մեր­ձա­ւո­րու­թիւն յա­րե­լու­թեան ա­սի­ցէ իբ­րեւ պա­տուով եւ կամ ճո­խու­թիւն եւ զօ­րու­թիւն, եւ ոչ միու­թիւն բնու­թեամբ, նզո­վեալ ե­ղի­ցի»:

Ու­րեմն Քրիս­տո­սի անձն ու բնու­թյունը մեկ է, նա Աս­տվա­ծա­մարդ է, և այդ է պատ­ճառն, որ Ս. Կույսն էլ կոչ­վում է Տի­րա­մայր (Ղուկ., Ա 43) և ոչ թե Քրիս­տո­սա­մայր, կոչ­վում է նույն­պես Աս­տվա­ծա­ծին, վասնզի նո­րա­նից ծնվո­ղը միան­գա­մայն Աստ­ված է: Մարդ­կա­յին և աստվա­ծա­յին բնու­թյունը նո­րա մեջ ան­խառն և անշ­փոթ է, զի աստվա­ծա­յին բնու­թյունը չի կա­րող մարդ­կա­յին բնու­թյան հետ շփո­թվիլ, այլ խորհր­դավոր կեր­պով միա­ցած է, ուստիև թե՛ մարդ­կա­յին և թե՛ աստվա­ծա­յին ստո­րո­գե­լիք է տրվում միև­նույն Քրիս­տո­սին: Այս­պի­սով, ա­սված է. «Որ­դին մար­դոյ, որ էն յեր­կինս» (Հովհ., Գ 13). «Երկ­րորդ մարդն Տէր` յերկ­նից». «Ե­թէ էր ծա­նու­ցեալ, ոչ ար­դեօք զՏէրն փա­ռաց ի խաչ հա­նէին». «Ի­ջի ես յերկ­նից... Տես­նի­ցէք զՈր­դի Մար­դոյ, զի ե­լա­նի­ցէ ուր էր զա­ռա­ջինն». «Ժո­ղո­վուրդ Տեառն զոր ապ­րե­ցոյց ա­րեամբն իւ­րով» (Գործք, Ի 28). «Հաշ­տե­ցաք ընդ Աս­տու­ծոյ մա­հուամբ Որդ­ւոյ նո­րա» (Հռ., Ե 10. Փիլ., Բ 8) և այլն: Եվ մենք տես­նում ենք, որ ինքն իսկ կո­չում է ին­քյան եր­բեմն Որ­դի Մար­դո և եր­բեմն Որ­դի Աս­տու­ծո, Միա­ծին: Իսկ ե­թե Քրիս­տո­սի մեջ մի եր­կվու­թյուն լի­ներ, այն ժա­մա­նակ նո­րա Աս­տվա­ծու­թյան փառ­քը չէր վե­րա­բե­րիլ մարդ­կու­թյան և չէր փրկա­գոր­ծիլ մար­դուն, այ­սինքն` ո՛չ կսրբեր մար­դուն մեղ­քե­րից, ո՛չ կբարձ­րաց­ներ յուր ա­ռա­ջվա բարձ­րու­թյան, ո՛չ նո­րա մե­ղանչ­ման պա­տի­ժը կրած կլի­ներ և ոչ յուր հարությամբ նո­րան կյանք տված, իսկ այս ա­մե­նը կազ­մում է փրկա­գոր­ծու­թյան էու­թյունը, ա­ռանց ո­րոնց Քրիս­տո­սի մար­դա­նա­լը չէր հա­մա­պա­տաս­խա­նիլ յուր նպա­տա­կին (հմմտ. Ե­ղի­շե, էջ 253, 256, 259, 279):

Նես­տո­րի մո­լո­րու­թյան մի հա­կա­ռակ ծայ­րա­հեղու­թյան մեջ ըն­կավ Կ. Պոլ­սի մի վա­նա­կան Եվ­տի­քե­սը` հե­տևե­լով մա­նի­քե­ցոց ա­ղան­դին և ա­սե­լով, թե Քրիս­տո­սի մար­մի­նը երկ­նավոր ծա­գումն ու­նի կամ ա­ռե­րևույթ, կամ թե մեր մարմ­նի պես չէ էու­թյամբ, այլ նո­րա աստվա­ծու­թյան մեջ կո­րել է, ինչ­պես մի կա­թիլ մեղ­րը` ան­սահ­ման ծո­վի մեջ, այն­պես որ Քրիս­տոս ոչ թե կա­տա­րյալ մարդ է և միան­գա­մայն կա­տա­րյալ Աս­տված է և ու­նի սոսկ մեկ աստվա­ծա­յին բնու­թյուն: Այս մո­լո­րու­թյունը անն­կա­տե­լի չէր կա­րող մնալ, ուստիև Ա­ղեք­սանդ­րա­ցի Դիոս­կուր պատ­րիար­քը, որ Բյու­զան­դիո կայս­րու­թյան մեջ ավան­դա­բար նա­խա­թոռ և ա­ռաջ­նա­կարգ դիրք ու­ներ, գու­մա­րեց կայսր Թեո­դո­սի հրա­մա­նա­տա­րու­թյամբ Ե­փե­սո­սի Բ. ժո­ղո­վը 449 թվին և նզո­վեց նո­րա վար­դա­պե­տու­թյունը: Այս­պի­սի մի մո­լո­րու­թյունը բո­լո­րո­վին ժխտում է մար­դու փրկու­թյունը, զի ե­թե Քրիս­տո­սի մեջ չկա կա­տա­րյալ մարդ­կու­թյուն, այն ժա­մա­նակ արդեն ո՛չ մեղ­քե­րի սրբում, ո՛չ հարություն և ո՛չ բարձ­րա­ցումն ու փրկու­թյուն կլի­նի մար­դու հա­մար, ճիշտ այն­պես, ինչ­պես արդեն ա­սա­ցինք Նես­տո­րի մո­լո­րու­թյան նկատ­մամբ: Այս մեծ մո­լո­րու­թյունն յուր հե­տևող­նե­րի ձևա­կեր­պու­թյուն­նե­րով և վե­րո­հիշյալ հա­կա­ռակ ծայ­րա­հեղու­թյուն­նե­րով հան­դերձ ըն­դար­ձա­կորեն բա­ցատ­րված ու հեր­քված է Ս. Հովհան Ի­մաստա­սերի «Ընդ­դեմ ե­րևու­թա­կա­նաց» խո­րագ­րով ճա­ռի մեջ[4]: Այլև նույն հայ­րա­պե­տի ժո­ղո­վա­կան նզով­քը, միաց­նե­լով այս մո­լո­րու­թյունն Ա­պողի­նա­րյան մո­լո­րու­թյան հետ, ա­սում է. «Ե­թէ ոք ոչ խոս­տո­վա­նես­ցի զբանն Աս­տուած մարմ­նա­ցեալ ի Ս. Կու­սէն ճշմար­տու­թեամբ, այ­սինքն` զբնու­թիւնս մեր` ա­ռեալ զնմա­նէ զհո­գի եւ զմար­մին, եւ զմիտս, ա­ռանց ա­պա­կա­նու­թեան ա­սի­ցէ եւ կար­ծեօք եւ նմա­նու­թեամբ ե­րե­ւեալ զՔրիս­տոս` նզո­վեալ ե­ղի­ցի» (տե՛ս Սամ. Ա­նե­ցի, 287. Ընդհ., 207):

Եվ­տի­քե­սին հե­տևող եվ­տի­քա­կանք կամ հա­կո­բիկ­նե­րը (Զ. դա­րում նո­ցա միա­ցու­ցիչ Հակովբ Բա­րա­դա­յի ա­նու­նով) Ջու­լա­մե­րի­կի կող­մե­րումն են մնում:

Քա­ղա­քա­կան հան­գա­մա­նաց պատ­ճա­ռով եվ­տի­քյան մո­լո­րու­թյունը հեղ­հեղվեց, Հռովմն ու Բյու­զան­դը մրցման մեջ մտան և վեր­ջա­պես Հռով­մեա­կան ե­կե­ղե­ցու քա­հա­նա­յա­պե­տը (Լեո I) յուր մի մո­լար տո­մա­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար վեճին զարկ տվավ: Միակ ել­քը ժո­ղովն էր, և Հու­նաց կայս­րը, գու­մա­րե­լով Քաղ­կե­դո­նում 451-ին, կար­ծեց, թե կկա­րո­ղա­նար լու­ծել այդ խնդի­րը: Այդ տո­մա­րը քա­րո­զում էր, թե եր­կու բնու­թյուն­նե­րը, հա­րե­լով մի­մյանց մի ան­ձի մեջ, ա­ռան­ձին-ա­ռան­ձին կրում են թշնա­մանքն ու փառ­քը: Ըստ ո­րում` մեկը մյու­սի հա­ղոր­դակ­ցու­թյամբ գոր­ծում է այն, ինչ որ յուրյան հատուկ է, այ­սինքն` բա­նը գոր­ծում է այն, ինչ որ յուրյանն է, և մար­մինն էլ յուրն է կա­տա­րում, որպեսզի «միեւ­նոյն միջ­նորդն Աս­տու­ծոյ եւ մարդ­կան մարդն Յի­սուս Քրիս­տոս կա­րող լի­ցի մե­ռա­նիլ միովն եւ լի­ցի կա­րող մե­ռա­նիլ միւ­սովն», մեկ բնու­թյունը խա­չվի ու կա­խվի խա­չա­փայ­տի վե­րա, իսկ մյու­սը` ոչ[5]: Խնդի­րը չլու­ծվեց, վեճերն էլ չվեր­ջա­ցան, այլ շա­րու­նա­կվե­ցան նաև հե­տևյալ դա­րե­րում, ու երբ դուրս ե­կան կայսր­ներ, ո­րոնք եր­կու բնու­թյան դավա­նան­քի վեճե­րը կա­մե­ցան մեղ­մաց­նել` մեկ կամք ու մեկ ներ­գոր­ծու­թյուն քա­րո­զե­լով, այդ մի­ջոց­ներն ևս մեր­ժվե­ցան և վերջ­նա­կա­նա­պես դո­ցա մեջ հաստա­տվեց դավա­նել ի Քրիս­տոս մի անձն, բայց եր­կու բնու­թյուն, եր­կու կամք ու եր­կու ներ­գոր­ծու­թյուն:

Արդ` դա­րե­րի ըն­թաց­քում Քրիս­տո­սի աստվա­ծու­թյունն ու մարդ­կու­թյունն, այս­պես կամ այն­պես յուրա­ցվելով, դավա­նա­կան ձևա­կեր­պու­թյուն­ներ ստա­ցան զա­նա­զան մո­լո­րե­ցու­ցիչ­նե­րի վար­դա­պե­տու­թյան մեջ, և ե­կե­ղե­ցին շա­րու­նակ կռվեց դո­ցա դեմ ու ձգտեց ու­ղի­ղը տա­րա­ծել: Այդ մո­լո­րու­թյունք ի­րավա­պես կոչ­վում են յուրյանց հիմ­նադ­րող­նե­րի ա­նվամբ, իսկ բնու­թյան թվի նկատ­մամբ «եր­կաբ­նա­կու­թյուն» ու «միաբ­նա­կու­թյուն» խոս­քե­րը իս­կա­պես ցույց են տա­լիս եր­կու բնու­թյան ու մի բնու­թյան դավա­նան­քը մար­դա­ցյալ Քրիս­տո­սի վրա:

Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին դավա­նա­կան հիմ­նա­կան կետե­րում ոչ մի կերպ չէ ու­զում շե­ղված կամ տար­բե­րված լի­նել ա­ռա­քե­լա­կան վար­դա­պե­տու­թյունից. այդ սկզբունքն ան­բա­ժա­նե­լի է նո­րա գո­յու­թյան հետ: Ըստ այդմ` նա դավա­նում է և վար­դա­պե­տում, որ Քրիս­տոս կա­տա­րյալ աստվա­ծա­մարդ է, այ­սինքն` կա­տա­րյալ Աս­տված է, միան­գա­մայն կա­տա­րյալ մարդ[6]: Այս­պես դավա­նե­լով` նա 1600 տա­րի շա­րու­նակ քա­րո­զել է, որ ոչ մի զա­նա­զա­նու­թյուն նկա­տել Քրիս­տո­սի մեջ չենք կա­րող, վասնզի երկ­վու­թյունն ու եր­կվու­թյան զա­նա­զա­նու­թյունը` ինչ­պես և ինչ ե­ղա­նա­կով ու­զում է ձևա­կեր­պված լի­նի, տար­բե­րում է, ո­րո­շում է, ան­ջա­տում է աստվա­ծա­յին մե­ծու­թյունն ու փառ­քը մարդ­կա­յին խո­նար­հու­թյունից և ան­կու­մից, իսկ այդ ան­կա­րե­լի է դարձ­նում մար­դու բարձ­րա­նալն ու փրկվի­լը[7]: Եր­կվու­թյան հե­տևան­քը կամ եր­կու ու ե­րեք անձն է եզ­րա­կաց­նում, կամ ան­կա­տար ու կո­րած մարդ­կու­թյուն, կամ ըստ այդմ աստվա­ծու­թյունն ո­չինչ չի տա­լիս մարդ­կու­թյան, և կամ մարդ­կու­թյունը լոկ գործ է ած­վում իբ­րև մե­քե­նա աստվա­ծա­յին ան­ձի ձեռ­քում, բայցև պաշտ­վում է նո­րա հետ հավա­սա­րա­պես, ա­ռանց ու­րեմն նո­րա հետ մի ճշմա­րիտ միու­թյունն դառ­նա­լու: Եվ քա­նի որ այդ­պի­սով ո՛չ Բանն Աստ­ված է յուրաց­նում մարդ­կու­թյան նսե­մու­թյունն, և ո՛չ մարդ­կու­թյունն է յուրաց­նում Աս­տված-Բա­նի վսե­մու­թյունն եր­կվու­թյան պատ­ճա­ռով, պարզ է և ակն­հայտ­նի, որ մար­դե­ղու­թյան խոր­հուրդն այդ­պես ան­կա­տար է մնում, այ­սինքն` մեղ­քը սրբու­թյան միու­թյամբ չէ մաքր­վում, ան­կու­մը բարձ­րու­թյան միակ­ցու­թյամբ չէ վե­րա­նում, եղ­ծու­մը ա­նեղ­ծու­թյամբ չէ բարձ­վում, և մա­հը կյան­քի միավո­րու­թյամբ չէ ոչն­չա­նում: Այլև եր­կվու­թյունը հնա­րավոր է դարձ­նում նաև ե­րե­քու­թյունը` մարդ­կա­յին հո­գու լի­նե­լով (Ե­ղի­շե, 311-312. Եզ­նիկ, 101), նույն­պես և եր­կվու­թյամբ հաս­կա­նա­լի է դառ­նում մի սոսկ մար­դու մի­ջո­ցով ա­ռանց Աս­տու­ծո իջ­ման փրկա­գոր­ծու­թյունը: Հե­տևա­բար Հայաստանյայց ա­ռա­քե­լա­կան Ս. Ե­կե­ղե­ցին երբեք չէ կա­րող Քրիս­տո­սի մեջ որևիցե երկ­վու­թյուն դավա­նել և երբ նո­րա ա­ռաջ դնում են եր­կու բնու­թյան, եր­կու կամ­քի ու եր­կու ներ­գոր­ծու­թյան նոր վար­դա­պե­տու­թյունը, նա «ի վե­րայ լե­րինն բար­ձու» հռչա­կում է, որ ին­քը դավա­նում է մեկ բնու­թյուն, մեկ աստված­մարդ­կա­յին կամք ու մեկ աստված­մարդ­կա­յին ներ­գոր­ծու­թյուն, այ­սինքն` որ մար­դաց­յալ Աս­տվա­ծը մեկ բնու­թյուն, մեկ կամք ու մեկ ներ­գոր­ծու­թյուն ու­նի, միու­թյուն և ոչ եր­կվու­թյուն, ա­պա թե ոչ Ս. Եր­րոր­դու­թյան մեջ եր­կու բնու­թյուն կդավա­նվի, և ա­րիո­սու­թյունը նո­րա­ձևված կնո­րոգ­վի:

Ուստիև Ար­տա­շա­տի մեծ ժո­ղո­վը Ե. դա­րում գրում է գե­ղեց­կա­պես. «Եւ որ ա­րար զաշ­խարհս, նոյն եկն եւ ծնաւ ի Ս. Կու­սէն Մա­րիա­մայ, յա­ռա­ջա­գոյն նկա­տե­լով մար­գա­րէիցն, ա­ռանց ի­րիք պատ­ճա­ռանց մարմ­նա­ւոր կար­գի: Որ­պէս յոչն­չէ ա­րար զայս մե­ծա­մար­մին աշ­խարհս, սոյն­պէս ա­ռանց ի­րիք մարմ­նա­կան միջ­նոր­դի առ զմար­մինն յան­փորձ կու­սէն ճշմար­տիւ, եւ ոչ առ ստուե­րա­գիր ե­րեւ­մամբ: Էր Աս­տուած ճշմար­տիւ, եւ ե­ղեւ մարդ ճշմար­տիւ, ոչ ի լի­նելն մարդ` կո­րոյս զաստուա­ծու­թիւնն, այլ նոյն եւ մի: Այլ քան­զի ոչ կա­րէաք տե­սա­նել զան­տե­սա­նե­լին եւ մեր­ձե­նալ յան­մեր­ձե­նա­լին, եկն ե­մուտ ընդ մե­րով մարդ­կու­թեամբս, զի եւ մեք մտցուք ընդ նո­րա աստուա­ծու­թեամբն: Ոչ ա­նար­գանս ինչ հա­մա­րե­ցաւ զգե­նուլ զիւր ստեղ­ծուած մար­մինս, այլ մե­ծա­րեաց իբ­րեւ աստուա­ծաստեղծ զիւր գործ: Ոչ առ սա­կաւ-սա­կաւ շնոր­հեաց ինչ սմա զան­մա­հու­թեան պա­տիւն, իբ­րեւ զան­մար­մին հրեշ­տա­կաց, այլ միան­գա­մայն զբո­լոր բնու­թիւնն մարմ­նով` շնչով եւ հոգ­ւով եւ զգե­ցաւ, եւ միա­բա­նեաց ընդ աստուա­ծու­թեանն, միու­թիւն եւ ոչ եր­կուու­թիւն. եւ այ­սու­հե­տեւ մի գի­տեմք զաստուա­ծու­թիւնն, որ յա­ռաջ էր, քան զաշ­խարհս, նոյն եւ այ­սօր» (Ե­ղի­շե, 30)[8]: Ուստիև Ս. Մով­սես Խո­րե­նա­ցու ան­մահ շա­րա­կա­նում եր­գում ենք. «Ծնար ի կու­սէն ան­ճառ միու­թիւն, ան­բա­ժա­նե­լի եւ միշտ գո­լով ոչ մեկ­նե­ցար ի հայ­րա­կան ծո­ցոյ»:

Վեր­ջա­պես Ս. Հովհան Ի­մաստա­սերի ժո­ղո­վա­կան նզով­քը հնչում է. «Ե­թէ ոք ոչ խոս­տո­վա­նես­ցի զմարմ­նա­ցեալ Բանն Աս­տուած մի բնու­թիւն` ըստ ան­ճառ միա­ւո­րու­թեան, որ յաստուա­ծու­թեան, որ յԱս­տուա­ծու­թե­նէն եւ ի մար­դկու­թե­նէս, այլ կամ ըստ բնու­թեան մի բնու­թիւն եւ կամ ըստ շփո­թու­թեան եւ ըստ փո­փոխ­ման մի բնու­թիւն` նզո­վեալ ե­ղի­ցի» (Տե՛ս Սամ. Ա­նե­ցի, 288. Դ և Է)[9]:

Նույն ժա­մա­նակ­նե­րում դուրս ե­կավ Պե­լա­գիոս վա­նա­կանն, որ սկսավ մո­լո­րու­թյուն քա­րո­զել նույնիսկ փրկա­գոր­ծու­թյան նկատ­մամբ: Նա ա­սում էր, որ մարդ մահ­կա­նա­ցու է ստեղ­ծված և պատ­վի­րա­նա­զան­ցու­թյամբ ժա­ռան­գեց ոչ թե երկ­րավոր, այլ հավի­տե­նա­կան մա­հի ա­ռանց յուր ան­ձի կամ յուր ժա­ռանգ­նե­րի մեջ փո­փո­խու­թյուն հառաջ բե­րե­լու: Մարդ ծնվում է ա­ռանց մե­ղաց և ա­ռա­քի­նու­թյան, միայն թե յուր կա­տա­րյալ ա­զա­տու­թյամբ կա՛մ դեպի մեղքն է գնում, կա՛մ դեպի ա­ռա­քի­նու­թյուն, սա­կայն հրա­պու­րվելով վատ օ­րի­նա­կից ու սո­վո­րու­թյամբ` մեղ­քի մեջ է ընկ­նում, թեև կան բո­լո­րո­վին ան­մեղ մար­դիկ ևս: Աս­տու­ծո շնոր­հը հեշ­տաց­նում է մար­դուն յուր կո­չու­մը ձեռք բե­րե­լու, և այդ շնորհն անհ­րա­ժեշտ է մի­միայն այն պատ­ճա­ռով, որ մեղ­քը ի­րա­կա­նա­պես ընդ­հան­րա­ցել է: Աս­տված յուր շնոր­հով այս է ա­նում միայն, որ լու­սավո­րում է հայտ­նու­թյամբ, թող­նում է մեր մեղ­քերն ու գրգռում մեր բա­րո­յա­կան զորու­թյունն ար­տա­քին մի­ջոց­նե­րով: Մարդն էլ ինքն է աշ­խա­տում ար­ժա­նա­նալ այդ շնոր­հաց, իսկ Քրիս­տոս մար­դա­ցել է, որպեսզի յուր կա­տա­րյալ վար­դա­պե­տու­թյամբ և յուր կյան­քի օ­րի­նա­կով շար­ժե մար­դուն դեպի բա­րե­լավա­ցու­մը. նա մեզ հա­մար օ­րի­նակ է միայն, ուստիև չմկրտված մեռ­նող­նե­րը մի­միայն քիչ ե­րա­նու­թյուն կվա­յե­լեն: Ավե­տա­րա­նին կա­տա­րե­լա­պես խորթ այս ու­սու­ցումն յուր ա­ղան­դավոր ու­սու­ցո­ղի ու նո­րա հե­տևող­նե­րի հետ բա­նադ­րվեց Ե­փե­սո­սի 431-ի ժո­ղո­վում, թեև այս մո­լո­րու­թյան ձևա­կեր­պու­թյունը հարա­տևեց ա­րևմ­տյան ե­կե­ղե­ցում և նո­րա­նոր մո­լո­րու­թյանց սնունդ տվավ:

Հռով­մեա­կան ե­կե­ղե­ցին, Պե­լա­գյան մո­լո­րու­թյան ներ­քո ազդ­վելով, սկսավ Թ. դա­րում մի նոր մո­լո­րու­թյուն ընդ­հան­րաց­նել, այն է` Ս. Կույսի ա­նա­րատ հղու­թյունն ու ծնուն­դը Հո­վա­կի­մից և Ան­նա­յից: Այս մո­լո­րու­թյունը հե­տևանք էր Ա­դա­մի մեղ­քի մա­սին ե­ղած Պե­լա­գյան մո­լո­րու­թյան, որ մտավ Հռովմեական ե­կե­ղե­ցու մեջ: Ա­ռա­ջին քա­րո­զո­ղը ե­ղավ Պ. Ռադ­բեր­դը, ո­րին հո­վա­նավո­րե­ցին Հռովմեական մի քա­նի քա­հա­նա­յա­պետ­ներ, սա­կայն Բեռ­նարդ Կլեր­վո­սա­ցու հար­ձակ­ման պատ­ճա­ռով հետ նա­հան­ջե­ցին յուրյանց մո­լո­րու­թյունից: Բայց և այս­պես 1854 թվին Պիոս Թ. ըն­դու­նեց այդ մո­լար դավա­նան­քը, ըստ ո­րում` Հռովմեական ե­կե­ղե­ցին վար­դա­պե­տում է, թե Ս. Կույսը` թեև բնա­կա­նա­պես Հո­վա­կի­մից և Ան­նա­յից, սա­կայն ըստ շնոր­հաց ա­ռավե­լու­թյան` ա­նա­րատ հղու­թյամբ է ծնվել և ա­զատ է մնա­ցել ա­դա­մա­յին մեղ­քից. ուստիև Աս­տվա­ծա­ծինն աստվա­ծու­հի է, ո­րին պետք է հավա­տալ, նո­րան աղոթել և մեր և Աս­տու­ծո մեջ միջ­նոր­դու­հի ճա­նա­չել գրե­թե Քրիս­տո­սին հավա­սար:

Հռովմեական ե­կե­ղե­ցին յուր այդ մեծ մո­լո­րու­թյունը հիմ­նում է Ծննդ., Գ 15.-ի վրա, որ միայն Եվա­յի զավա­կի, այ­սինքն` Քրիս­տո­սի ու սա­տա­նա­յի (օ­ձի) աստվա­ծա­հայտ թշնա­մու­թյան և Քրիս­տո­սի հաղթու­թյան է վե­րա­բե­րում: Նա հեն­վում է և Ղուկ., Ա 28-ի վրա, որ հայտ­նում է, թե Ս. Կույսը մաս­նա­կից է լի­նե­լու աստ­վա­ծա­յին շնոր­հաց` աստվա­ծա­մայր դառ­նա­լով: Ու­րեմն այդ վկա­յու­թյուն­ներն իս­կա­պես ոչ մի կռվան չեն տա­լիս այդ մո­լո­րու­թյան, ըստ ո­րում և Պո­ղոս ա­ռա­քյալն ա­սում է. «Զի որ­պէս ի միո­ջէ մար­դոյ մեղք յաշ­խարհ մտին, եւ մե­ղաց ան­տի մահ, եւ այն­պէս յա­մե­նայն մար­դիկ տա­րա­ծե­ցաւ մահ, ո­րով ա­մե­նե­քին մե­ղա» (Հռ., Ե 12. Գաղ., Գ 13. Ա Հովհ., Ա 7. Ա Տիմ., Բ 5-7): Եվ Պետ­րոսն ա­սում է, որ Քրիս­տոս «զմեր մեղսն իւ­րով մարմ­նովն վե­րա­ցոյց ի խա­չա­փայտն, զի լի­ցուք զեր­ծեալք ի մե­ղաց ան­տի» (Ա Պետ., Ա 24): Ու­րեմն Քրիս­տոս ա­ռել է Ս. Կույսից իս­կա­կան ա­դա­մա­յին մար­մին և ոչ թե մի նոր տե­սակ մար­մին, ա­պա թե ոչ մեր մե­ղան­չա­կան, ըստ կար­գին Ա­դա­մա և Եվա­յի, մար­մի­նը սրբած ու փրկած չէր լի­նիլ (տե՛ս և Հռ., Զ 9-10). «Զայս գի­տաս­ջիք, զի հին մարդն մեր խա­չա­կից ե­ղեւ նո­րա, զի խա­փա­նես­ցի մար­մին մե­ղացն մի՛ եւս ծա­ռա­յել մեզ մե­ղացն» (հմմտ. և Պող. Տար., էջ 72):

Այս­պես և Մե­ծի պա­հոց շա­րա­կա­նում եր­գում ենք. «Որ ա­ռա­քե­ցար ի Հայ­րա­կան ծո­ցոյ, ծած­կեալ խոր­հուրդ ընդ Հօր յա­ւի­տեան, եւ ա­ռեր մար­մին զմե­ղու­ցե­լոյ նա­խաստեղ­ծին»: «Բե­ւե­ռե­ցեր զմեղս մեր ի վե­րայ խա­չին. եւ համ­բե­րեալ մա­հու ի­ջեր ի գե­րեզ­մանն. կեն­դա­նու­թիւն շնոր­հե­ցեր նստե­լոցս ի խա­ւա­րի եւ զօ­րու­թեամբ յա­րեար» (306):

Ս. Ներ­սես Շնոր­հա­լին էլ գրում է. «Եւ կոյսն Մա­րիամ, յոր­մէ մար­մին առ Քրիս­տոս, ի մե­ղան­չա­կա­նին Ա­դա­մայ բնու­թե­նէն էր» (Ընդհ., 120, 319. հմմտ. Ե­ղի­շե, էջ 209-210): Ուստիև Ս. Հովհան Ի­մաստա­սերը նզովք է դնում. «Ե­թէ ոք ոչ ա­սի­ցէ ի մե­ղան­չա­կան եւ ի մահ­կա­նա­ցու մեր­մէ բնու­թե­նէս առ­նուլ մար­մին Բա­նին Աս­տու­ծոյ, այլ յան­մեղ յան­մահ եւ յա­նա­պա­կան բնու­թե­նէն, զոր ու­նէր նա­խաստեղծն յա­ռաջ, քան զյան­ցանսն, նզո­վեալ ե­ղի­ցի» (Անդ., 288):

Փրկա­գոր­ծու­թյան մեծ խոր­հուրդն ի նկա­տի ու­նե­նա­լով` Հայաստանյայց Ե­կե­ղե­ցին հա­մա­ձայն Ս. Գրքին վար­դա­պե­տում է, որ Ս. Կույսը ծնվել է ա­դա­մա­յին մեղ­քով, բայց աստվա­ծա­յին մեծ ուխ­տի կա­տար­ման հա­մար վա­յե­լել է ա­ռան­ձին շնորհ (Ղուկ., Ա 30), վասնզի մայր պետք է լի­ներ «անդ­րան­կին ա­մե­նայն ա­րա­րա­ծոց» (Կող., Ա 15. Ծննդ., ԺԷ 15-20. ԺԸ 10-12. ԻԱ 1): Եվ ինչ­պես որ աստվա­ծա­ծին լի­նե­լու հա­մար այդ շնոր­հը վա­յե­լում էր, այն­պես և սրբվեց Ս. Հո­գով (Շար., 14. Ընդհ., 120, 331) ու Քրիս­տո­սի մարմ­նա­ռու­թյամբ, ուստիև նա ինքն ա­սաց. «Զի հա­յե­ցաւ (Տէր) ի խո­նար­հու­թիւն ա­ղախ­նոյ իւ­րոյ. զի ա­հա յայսմ­հե­տէ ե­րա­նես­ցեն ինձ ա­մե­նայն ազգք» (Ղուկ., Ա 48): Նա պան­ծա­ցավ յուր հավատ­քով ու խո­նար­հու­թյամբ գեր ի վե­րո բո­լոր սրբե­րից իբ­րև աստվա­ծա­մայր, սա­կայն մեր Փրկիչն ու միջ­նոր­դը մի­միայն Քրիս­տոս է և ոչ թե Աս­տվա­ծա­ծի­նը, որ լոկ ըն­դու­նա­րան ե­ղև իբ­րև օ­րի­նակ բո­լոր հավա­տա­ցե­լոց վե­րա­բե­րու­թյան առ Քրիս­տոս: Եվ ո­րով­հե­տև նա սկզբից մին­չև վեր­ջը Աս­տու­ծո շնոր­հաց տակ է գտնվել, ուս­տի տոնում ենք նո­րա կյան­քի նշա­նավոր դեպ­քե­րը` հղու­թյունը, ծնուն­դը, ըն­ծա­յումն ի տա­ճարն, ավե­տիքն ու վե­րա­փո­խու­մը, այլև նո­րա բա­րե­խոսա­կան աղոթ­քին ա­ռա­ջին տեղն ենք տա­լիս մեր սուրբ հավա­տա­կից­նե­րի մեջ[10]:

Նա­խըն­թաց բո­լոր մո­լո­րու­թյանց դեմ, ամ­փո­փե­լով միան­գա­մայն և հո­գե­մարտ Մա­կե­դո­նի մո­լո­րու­թյունը, նզովք է դրված մեր այն գե­ղե­ցիկ Հավա­տամ­քի վեր­ջում, որ ընդ­հան­րա­պես ար­տա­հայտում է Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու հավա­տա­լիք­նե­րը հա­կիրճ ու բազ­մա­խոր­հուրդ կեր­պով (տե՛ս «Իսկ որք ա­սեն»... վե­րը):

Այս ա­մե­նից հետո հիշե­լի է, որ թե՛ Հռով­մեա­կան և թե՛ բո­ղո­քա­կան աս­պա­րի­զում ու գիտ­նա­կան աշ­խար­հում պա­տա­հած կամ պա­տա­հող փրկչա­բա­նա­կան մո­լո­րու­թյունք ու տե­սու­թյունք սնունդ են առ­նում այդ հին մո­լո­րու­թյուն­նե­րից` զա­նա­զան գույն ու զարդ ստա­նա­լով ու ձևա­կեր­պվելով: Դո­քա երբեք նոր բան չեն տա­լիս և ու­րեմն հիշա­տա­կու­թյան ար­ժա­նի լի­նել չեն կա­րող, ըստ ո­րում, լավ գի­տե­նա­լով վե­րո­հիշյալ մո­լո­րու­թյանց ան­տե­ղու­թյունը, միշտ կզգանք ու կհաս­կա­նանք նո­րա­նոր նման­օ­րի­նակ ուս­մունք­նե­րի ան­զորու­թյունը Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու ա­ռա­քե­լա­կան նախ­նավանդ վար­դա­պե­տու­թյան սրբու­թյան ա­ռաջ:


 


[1] «Երկու բնութիւն ի միասին առանց հակառակութեան ոչ կարէ լինել, որպէս ասէ Պօղոս` մարմին ցանկայ հակառակ հոգւոյ, եւ հոգի` մարմնոյ. ապա յայտ է, թէ երկու բնութիւնքն` երկու կամք ցուցանեն ի Քրիստոս. եւ երկու կամքն` երկու Որդի. մին` կա­մա­կից Հօր, եւ միւսն հակառակ` Հօր եւ Հոգւոյն, որով լինի Երրորդութիւն չորրոր­դութիւն, եւ կամք ոչ կարէ ունել: Իսկ եթէ ասեն` զկամս մարմնոյն միացուցեալ բանին, ապա որ զկամքն միացոյց եւ զբնութիւնսն միացոյց տիրապէս»:  Մովս. վ. Երզնկացի:

[2] Պարապմունք, Թ. առ Սեկ., էջ 409:

[3] Անդ, էջ 472:

[4] «Ոչ է ըստ բնութեան նոյնութեան` մի բնութիւն. զի թէ եւ ասեմք» մի բնութիւն Բանին մարմնացելոյ. ոչ այդպէս խելայեղ եւ ջախջախ մտածութեամբ որպէս թէ միոյն ի միւսմէն ի բաց բարձեալ եւ կամ լուծեալք ի միմեանց` որպէս խոնաւուտ բնութեանցն, յորմէ լինի եւ ոչ մի բնութիւն: Այլ զոր էրն ոչ ի բաց թողլով եղեւ` զոր ոչն էր. եւ այսպէս բարձրագունին ծանուցաւ` խոնարհութիւն մնալով ի բարձրութեան, գտաւ նոյն ինքն ի խոնարհութեան. որպէս Սուրբն Գրիգոր ասէ. «Թէպէտ եւ վասն մեր էջ յանարգութիւն, այլ կայ յիւրում բարձրութեանն». որպէս եւ ինքն ասաց. «Ես նոյն եմ եւ ոչ փոփոխիմ. Յայտնի եղեւ եւ մերն մեծութիւն ունենալով զպատկեր ծառային` զ·եցաք երկնաւորին»: էջ 50, 59:

[5] Մանրամասն համեմատություն տալիս է Սահակ վարդապետն Աշոտ իշխանաց իշխանի հրամանով գրած թղթում, նույնպես՝ Ստեփ. Ուրպելյան յուր ձեռնարկի մեջ: Տե՛ս՝ Պող. Տար., էջ 134-136. Հովհ. Իմաստ., Ճառ ընդդեմ դավ.  «Զմի Քրիստոս յեր­կուս բնութիւնս», Ս. Էջմիածին, 1896. Աբրահամ կաթուղիկոս առ Ուխտանեսի, էջ 134-136. Ընդհանրական, 344-349. Ս. Գր. Տաթ., Հարց., 34-35, 66-101, 84-92, 176, 475-479: «Դաւանութիւն հաւատոյ», Կ. Պոլիս, 1713. Կյուրեղ Աղեքսանդրացի, Գիրք Պարապմ. - լու­ծումք. Կ. Պոլիս, 1717. Թուղթ Կոստ. Կաթուղիկոսի, «Արարատ», 1892, Նոյեմբեր. Տե՛ս - իմ գրվածքը Հայաստանյայց Եկ. Բյուզ. Ժող. պար., Մոսկվա, 1892 - նախ­ընթացում հիշվածները, գլ. ԺԹ:

[6] «Միաւորեալ մի բնութիւն է եւ ասի, եւ ոչ եմուտ երկու բնութիւն, եւ երկու կամս եւ երկու այլ եւ այլս ի Ս. Երրորդութիւնն... եւ մի անյագ լիցուք ի բամբասանս այլոց, այլ ընդ մերն գնալով անխոտոր եւ կուռ ճանապարհ, հանդերձեալ բարեացն հասցուք ի Քրիս­տոս Յիսուս...»: Վանական վ. «Բան հաւատալի»34*:

[7] Վասն այնորիկ եղիցի երկու բնութիւն, երկու կամք եւ երկու խորհուրդք եւ երկու տեարք եւ թագաւորութիւն բաժանեալ յանձն աւելի, զի բնութիւն բնութեան հակառակ է, մարտակիցք են միմեանց, կամ մինն` տէր եւ միւսն` ծառայ. եւ եթէ երկու բնութիւն է, ապա Աստուած ի մարմնի կռիւ ունի, որպէս ընկերգ զիարդ կարէ նա այլ ումեք խաղա­ղութիւն տալ, զոր ինքն ոչ ունի»: Տիրան վ. առ Սենեքերիմ:

[8] Հմմտ. 308 էջ. «Յարութիւն էր մարդոյ եւ Աստուծոյ. մարդոյ` ըստ բնութեան, Աստուծոյ` ըստ տարաբնութեան. եւ երկոցունց միացելոյ` ոչ եւս այնուհետեւ երկու թուին, այլ միական գոյականին »: Տե՛ս նույնպես էջ 66, 214, 222. Ա·աթ., ԼԷ, ԼԹ, Խ, ԿԱ, ՀԵ, ՀԶ. հմմտ. Ընդհ., 338. Շար. 262. Սամուել Անեցի. էջ 255-261. Տե՛ս - Եփեսոսի ժողովի պատմ. Հայսմավուրքում ու վճիռը. «Աստուած եւ մարդ կատարեալ, յերկուց բնութեանց` մի բնութիւն Բանին մարմնացելոյ »:

[9] Մամբրե Վերծանողը, ճառելով Ղազարոսի հարուցման ժամանակ Քրիստոսի առ Հայր խոսածի վրա, ասում է. «Ամաչեա, Թեոդորիտոս, եւ մի համբառնար զաչս յեր­կինս, Նեստորիոս, զի կոյր աչօք էք ի միասնական Ս. Երրորդութենէն: Վասն կորստեան ձերոյ միաբանեցէք, պատմելով զամօթալի վարդապետութիւնդ. ոմն ասեն` կարդայ, եւ ոմն ասեն` լսէ, ոմն աղաչէ եւ ոմն աղաչի, ոմն խանդաղատէ եւ զոմն ի խան­դաղատանս ածէ, իբրեւ ոչ ունի իշխանութիւն յարութեան, զՀայր կարդայ յօգնա­կա­նութիւն վասն մեռելոյն: Ո՜վ քանի գորովելի են բանք արանցս այսոցիկ, ոչ միայն յաչս իմաստնոցն, այլ եւ որ կարի յիմարագոյնք են ի Ս. Եկեղեցւոջ»: «Ամենեքեան անկեալ եմք ընդ կա­րեւոր մեղանօք, այլ ընդ անքաւելի մեղօք անկեալ են այնոքիկ, որ յանքա­կելի բնութիւնն բաժինս արկանեն. իբրեւ անդ ոչ են ձեռնհաս առնել խռովութիւնս, ինքեանք յանձինս իւրեանց տագնապին. ի մարդկանէ հայհոյեալք եւ յԱստուծոյ դա­տա­պարտեալք` ընկեցան յօտարութիւն եւ ջնջեցան ի կենացն դպրութենէ» (28-29 հմմտ. Լեո I-ի գրությունը: Տե՛ս - Խորենացի, Պատմ., 3-րդ, կա  իմ գրվածքը Հայաստանյայց Եկ. Բյուզ. ժող., էջ 50-89:

[10] Վերոհիշյալ մոլորությանց ու նոցա հարակից հերձվածների թվումն ու հերքումը գտնում ենք Կոմիտաս Կաթուղիկոսի թղթում (Հաճախ., 1896, էջ 306-309) Գրիգոր Վկա­յասերի մի գեղեցիկ գրության մեջ. «Արարատ», 1893. տե՛ս Ընդհ., էջ 336-345, 383, 385: Գրիգոր Արշարունի, Մեկն., էջ 103, 139, 192. Կոչումն Ընծայության, էջ 101-123. Պող. Տար., 111-126: Խոսրովկա, նույնպես Հովհաննու քահանայի «Յաղագս եր­կա­բնա­կաց» և այլ գրվածները. (գրչագիր, Ս. Էջմիածնի մատենադարանում, ուր կան ուրիշ մի քանի գրություններ ևս «ընդդէմ երկաբնակաց» (գրչագիր): Մ. Գոշ, «Յաղագս միու­­թեան մարդացելոյ Բանի Աստուծոյ» (գրչագիր): Ստեփ. Սյունեցի, «Ընդդէմ հերե­տի­­կո­սաց. եւ թուղթ առ վարդ. Աղուանից»: Ստեփ. Ուրպելյան, «Ձեռնարկ հաւատոյ ընդ­դէմ եր­կա­բնակաց». Եսայի Նչեցի, «Հակաճառութիւն ընդդէմ ֆռանկաց» (գրչ.) և այլք:

Ս. Հովհան Իմաստասերը, փրկչաբանական մոլորությանց դեմ խոսելով, ասում է. «Օտարացեղութիւն սոցա ի մէջ առեալ եւ յաւէտ բացընկեցիկ յուղղափառ աւանդիցն լեալ եւ զհիւսակս Գ. կղզիս սուրբ ժողովոցն խզել հանդիսացեալ, որ ի Նիկիայ Բիւ­թա­նացւոց ի Կ. Պօլիս եւ յԵփեսոս, եւ մտախաբ իմացուածիւ ըստ գողօնի օձտողաց եւ ի բար­ւոյն վրիպեցուցանողաց հակաճառին ընդդէմ ճշմարտութեանն ըստ նեստո­րա­կա­նացն իմացմանց, եւ յետ անճառ միաւորութեան Բանին եւ մարմնոյն երկուս բնութիւնս բաժանաբար սահմանեն ի մի Տէր Յիսուս Քրիստոս երկուս կամս եւ երկուս ներգոր­ծութիւնս եւ ոչ մարդացելոյն Աստուծոյ, ի սրբոյ կուսէն խոստովանին զկիրս, այսինքն` զխաչ եւ զմահ, որ վասն աշխարհի, այլ յատուկ մարդոյն միայնոյ, եւ եթէ չարչարեալն եւ խաչեալն ոչ է Տէր...»: «Քանզի Աստուած ճշմարիտ անմարմին ի մարմնի երեւեալ լինի` կատարեալ ճշմարտութեամբ եւ աստուածային կատարելութեամբ. ոչ երկու դէմս եւ երկու բնութիւնս, քանզի ոչ գոյ հնար փառս երկրպագեալ ասել` զԱստուած եւ զՈրդի Աստուծոյ եւ զմարդ եւ զՀոգի Սուրբ. սակս որոյ եւ նզովէ ոմն ի սրբոց զայնպէս ամ­բարշտեալսն, որք մարդ յաստուածային փառաբանութեանն դնեն»: «Այսպէս յերկուց բնութեանց մի բնութիւն Բանին մարմնացելոյ խոստովանի ամենայն աստուածասէր հոգի. ըստ որում եւ միտք մարդոյ ոչ բաժանի յիւրմէ մարմնոյն, այլ մի դէմ, մի բնութիւն բովանդակ մարդն»: Տե՛ս Խոսր. Անձ., Մեկն. Ժամ., էջ 189, 190:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

21.08.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․