23 Նոյեմբեր, Շբ
Մի զինվոր թագավորից գումար է խնդրում, որպեսզի իր բանաստեղծությունների ժողովածուն տպագրի, բայց թագավորը մերժում է: Զինվորը նեղսրտում է և ասում.
- Ինչո՞ւ չեք օգնում, այդ օգնությունը Ձեզ համար մեծ բան չէ:
Թագավորը պատասխանում է.
- Ինչպե՞ս է արդար, այդ գումարի միջոցով մարդասպան ավազակներից պատանդ երեխաներին փրկե՞լը, թե՞ քո բանաստեղծությունների գիրքը տպագրելն ու այդպիսով քո փառասիրությանն ու հպարտությանը հագուրդ տալը:
Զինվորն առարկում է.
- Դուք թագավոր եք և շատ ոսկեդրամ ունեք:
Արքան պատասխանում է.
- Խնդիրը դրանում չէ, այլ յուրաքանչյուր մարդու կյանքի փրկության հարցն է...
Այդպես էլ Աստծու համար շատ ավելի կարևոր է դևերի գերությունից մարդկանց փրկելը, քան ոմանց փառասիրական խնդրանքներն իրականացնելը: Մենք պետք է հասկանանք, թե Աստծու և մեզ համար ինչն է առաջնային և այդպիսով մեր խնդրանքներն ինչքանով են աստվածահաճո, որովհետև հոգու խորքում դրանք պարզապես կարող են եսասիրական խնդրանքներ լինել, ինչքան էլ լավ ու օգտակար երևան, թվան:
Հովհաննես Մանուկյան