25 Նոյեմբեր, Բշ
Մեծ Պահքի առաջին օրը մի գյուղական քահանա գրպանը քառասունինը հատիկ լոբի լցրեց, որպեսզի ամեն օրը մեկը դեն նետելով որոշի պահքի վերջին օրը: Քահանայի հագուստը լվանալիս նրա կինը նկատեց, որ գրպանը լի է լոբով: «Տեր Հայրը սիրում է լոբի, բեր մի փոքր էլ ավելացնեմ, թող կուշտ ուտի»: Եվ այդպես էլ արեց: Քահանան ամեն օր մի լոբի էր գցում գրպանից, բայց այն այդպես էլ չէր վերջանում:
Մեծ Պահքն անցավ, բայց ոչ այդ գյուղի համար:
Եվ ահա, մի օր գյուղացիները հարցրեցին քահանային.
- Տե՛ր Հայր, ե՞րբ է վերջանալու Մեծ Պահքը:
- Գրպանիս լոբուն նայելով՝ դեռ շատ օր է մնացել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի