25 Նոյեմբեր, Բշ
Մի տարեց ու մի երիտասարդ կին վանք գնացին՝ իրենց մեղքերը խոստովանելու: Երիտասարդ կինը շատ չէր մտահոգվում իր մեղքերի համար, քանի որ դրանք մեծ չէր համարում: Իսկ տարեց կինը ողջ ճանապարհը մտահոգ էր: Անցյալում գործած մեղքը մեծ քարի պես ծանրացել էր նրա հոգում: Նրանք ծեր վանականի խուց եկան ու ամեն բան պատմեցին նրան: Նա ուշադրությամբ լսեց նրանցից յուրաքանչյուրին, որից հետո ասաց.
- Դե ինչ, գնացեք ու քարեր բերեք դաշտից: Դո՛ւ, ավա՛գ, մեծ քար կբերես: Իսկ դո՛ւ, կրտսե՛ր, մի գոգնոց լիքը մանր քարեր:
Կանայք դաշտ գնացին ու շուտով քարերով վերադարձան:
- Լավ,- ասաց ծերունին,- այժմ քարերը ետ տարեք ու դրեք այնտեղ, որտեղից վերցրել եք:
Ավագը միանգամից վերցրեց ծանր քարն ու իր տեղը տարավ: Իսկ կրտսերը շփոթվեց ու ծերունուն ասաց.
- Իսկ ես ի՞նչ անեմ: Արդեն չեմ հիշում, թե որ քարը որտեղից եմ վերցրել:
- Հենց այդպես էլ մեղքերդ են,- պատասխանեց ծերունին,- ընկերուհիդ իր մեղքի մասին չի մոռանում, իսկ դու մեղքերդ չես էլ հիշում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի