26 Դեկտեմբեր, Եշ
Մի աղքատ գյուղացի, որը ֆիզիկապես շատ ուժեղ էր, թագավորին խնդրում է, որ իրեն հնարավորություն տրվի նույնպես շատ ոսկեդրամներ ունենալ: Սակայն թագավորը հրամայում է, որ գյուղացին մի փոքր քար իր գլխավերևում պահի…
Աղքատ մարդը տարակուսում, բայց համաձայնվում է: Երբ բարձացնում է քարը, մի քանի վայրկյան անց տրտմում է, վհատվում և քարը ցած է նետում ու ասում.
-Բայց չէ՞ որ ինքս ոսկեդրամներ խնդրեցի…
Թագավորի ծառան, ցույց տալով ավազե ժամացույցը, պատասխանում է.
-Ինչքան ժամանակ քարը պահեցիր քո գլխավերևում, այդ չափով էլ ոսկեդրամ կստանաս, ահա վերցրու քո մի քանի ոսկեդրամը և հեռացիր:
Ինչ չափով կամք, վճռականություն և համբերություն ենք ցուցաբերում, այդ չափով էլ բարիք ու շնորհ է տրվում մեզ Աստծո Նախախնամության կողմից:
Հովհաննես Մանուկյան