Սառցակալած գետը

Մի անգամ ուսուցիչն ու աշակերտը զբոսնում էին գետափին:

- Ուսուցի՛չ, մարդիկ ինչո՞ւ չեն հասկանում միմյանց,- հարցրեց աշակերտը,- Նրանք փորձում են շփվել, փոխըմբռնման մասին գրքեր են կարդում, սակայն մի անտեսանելի պատի են դեմ առնում: Ինչո՞ւ է այդպես: Մի՞թե հնարավոր չէ դա սովորեցնել նրանց:

- Գնանք ինձ հետ,- ասաց ուսուցիչն ու սառույցի վրայով մինչև գետի մեջտեղի մասը քայլեց,- Ներքև նայիր: Ինչ-որ բան տեսնո՞ւմ ես:

- Ոչ: Ինչպե՞ս կարող եմ սառույցի միջով ինչ-որ բան տեսնել:

- Այնտեղ, սառույցի տակ քեզ անծանոթ մի ողջ աշխարհ կա: Հալեցրու սառույցն ու այն աշխարհին կյանք տվող ջուր կդառնա: Բայց, եթե այստեղ ջուր լցնես, ապա այն կսառչի ու էլ ավելի կամրացնի սառցե թագավորությունը: Այն սառույցը, որի մասին ասում ես, միայն սիրո օգնությամբ կարելի է հալեցնել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

02.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․