25 Նոյեմբեր, Բշ
Սերմնացանի առակում ասվում է, որ հողի վրա ընկած սերմերը պտուղ տվեցին մեկի դիմաց երեսուն, մեկի դիմաց վաթսուն, մեկի դիմաց հարյուր (Մատթ. 13.8, Մարկ. 4.8): Երեսունը նրանք են, ովքեր աշխարհի մեջ կարողանում են ապրել իբրև բարի քրիստոնյա: Վաթսունը նրանք են, ովքեր զրկանքների և ճգնությունների ենթարկելով իրենց մարմինը` արժանի են դառնում Երկնքի Արքայության ըստ ավետարանական հետևյալ խոսքի. «Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ Երկնքի Արքայությունը բռնադատվում է, և հզորներն են հափշտակում այն» (Մատթ. 11.12): Իսկ հարյուրը հենց նրանք են, ովքեր հանուն Քրիստոսի հեղել են իրենց արյունը:
Ըստ մեկ այլ մեկնության` հարյուրը կուսության և կամ մարտիրոսության առաքինությունն ունեցողներն են, վաթսունը` կրոնավորությունը և ապաշխարությամբ մեղքերի մաքրումը, իսկ երեսունը ամուսնական կյանքով ապրող բարի քրիստոնյաներն են:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից