Աբբա Մովսեսն, անապատով անցնելիս, հանդիպեց քոչվոր ցեղերից մեկին, որ շքեղ թաղում էր կազմակերպել: Բնակավայրի կենտրոնում, հսկայական խարույկի փայտերի վրա դրված էր ցեղի առաջնորդի դին՝ շքեղ հագուստներով պատված:
- Ձեր առաջնորդն ի՞նչ հավատքի տեր էր,- հարցրեց ծերը:
- Ցավոք անհավատ էր,- պատասխանեցին:
- Ինչպիսի՜ դժբախտություն,- ասաց աբբա Մովսեսը,- այսպես շքեղ հագնված լինել ու գնալու տեղ չունենալ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի