Սիրտը

Մի իմաստուն էր ապրում գյուղում: Նա սիրում էր երեխաներին ու հաճախ էր ինչ-որ բան նվիրում, բայց դրանք միշտ շատ նուրբ ու դյուրաբեկ իրեր էին լինում: Երեխաները փորձում էին զգուշորեն վարվել դրանց հետ, սակայն իրենց նոր խաղալիքները հաճախ էին կոտրվում՝ վշտացնելով նրանց: Իմաստունը կրկին խաղալիքներ էր նվիրում, սակայն էլ ավելի դյուրաբեկ:

Մի անգամ, ծնողները չդիմանալով՝ նրա մոտ եկան.

- Դու իմաստուն ու բարի մարդ ես, ինչո՞ւ ես մեր երեխաներին այդքան դյուրաբեկ խաղալիքներ նվիրում: Նրանք դառնորեն լաց են լինում, երբ խաղալիքները ջարդվում են:

- Կանցնի մի քանի տարի,- ժպտաց իմաստունը,- և ինչ-որ մեկն իր սիրտը նրանց կնվիրի: Միգուցե, իմ օգնությամբ, նրանք կսովորեն այդ անգին պարգևի հետ ավելի զգուշորեն ու հոգատարությամբ վարվել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

05.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․