Գրքեր

Սկզբնա­կան մեղ­քի ժա­ռան­գա­կան հե­տևան­քը

Նա­խա­մար­դու մե­ղան­չու­մը, ինչ­պես տե­սանք, ա­պա­կա­նիչ կեր­պով ներ­գոր­ծեց նո­րա ամ­բողջ գո­յու­թյան վրա թե՛ հո­գե­պես և թե՛ մարմ­նա­պես: Նա գո­յու­թյան սկիզբ պետք է լի­ներ ամ­բողջ մարդ­կու­թյան, ըստ ո­րում` յուր մեղ­քի հե­տևանք­նե­րով ևս ավե­րիչ սկիզբ ե­ղավ յուր ժա­ռանգ­նե­րի հա­մար: Նո­րա­նով բո­լոր մար­դիկ գո­յու­թյուն ստա­ցան և նո­րա­նով նո­քա յուրյանց նա­խա­հոր մեղ­քը ժա­ռան­գե­ցին (Հռ., Ե 12): Ամ­բողջ մարդ­կու­թյան զար­գաց­ման ու հարա­տևու­թյան ըն­թաց­քը խան­գա­րվեց, մար­դու կոչ­ման ի­րա­գոր­ծու­մը այ­լա­կեր­պվեց, և, փո­խա­նակ աստվա­ծա­յին սուրբ սկզբուն­քին, աշ­խար­հա­յին սկզբուն­քը տի­րա­պե­տող հան­դի­սա­ցավ նո­ցա վրա. սա­տա­նա­յի կյան­քը ե­ղավ նո­ցա շավի­ղը:

Բա­րո­յա­կան ու բնա­կան ժա­ռան­գա­կա­նու­թյան օրենքն իշ­խում է մարդ­կա­յին սեր­ման մեջ թե՛ ըստ հո­գու և թե՛ ըստ մարմ­նի. ուս­տի որ­քան էլ յուրա­քան­չյուր ան­հատ Աս­տու­ծո ա­րա­րա­ծը լի­նի, այ­սով հան­դերձ նա միան­գա­մայն յուր նա­խոր­դի ու նա­խա­հոր պատ­կերն է, յուր ցե­ղա­կան հան­գա­մա­նաց ծնունդն է և նո­րա բնու­թյունն ու­նա­կա­կան ու բնա­ծին է: Բո­լորն էլ ներ­կա­յաց­նում են Ա­դա­մա­յին տի­պա­րը և մո­լար զար­գաց­ման ըն­թաց­քի մեջ գնա­լով` ավե­լի և ավե­լի հե­ռա­նում են Աս­տու­ծուց, ու նո­ցա հո­գու և մարմ­նի մեջ երկ­պա­ռա­կու­թյունը զորա­նում է (Հռ., Է. Գաղ., Ե 17): Նա­խա­մար­դու մեղ­քը թու­նավո­րեց նո­րա ժա­ռանգ­նե­րին ու սոսկ նո­ցա մարմ­նա­կա­նը զորաց­րեց: Եվ ո­րով­հե­տև «ծնեալն ի մարմ­նոյ մար­մին է» (Հովհ., Գ 6.), ուստիև Ա­դա­մի մե­ղան­չա­կան մար­մի­նը մե­ղան­չա­կան ծնունդ­ներ տվավ` յուր սերն­դին պար­գևե­լով նաև մեղ­քի հե­տևան­քը (Ծննդ., Ը 21. Սաղմ., Ծ 7. Եփ., Բ 3. Հռ., Ե 12, 18): Նա­խա­մար­դը որ­դիք էր ու­նե­նում «ըստ կեր­պա­րա­նաց իւ­րոց և ըստ պատ­կե­րի իւ­րում» (Ծննդ., Ե 3): Մար­դու բնա­կան ըն­թաց­քի մեջ տի­րա­պե­տում էին աշ­խար­հա­յին ձգտում­ներ և ա­գա­հու­թյուն. դեպի Աս­տված և դեպի նո­րա ար­քա­յու­թյունը մի­տում չկար: Նո­րա հո­գևոր կյան­քը զբա­ղված էր աշ­խար­հով միայն, ո­րի վրա նա ին­քյան տեր էր կար­ծում, իսկ Աս­տու­ծո ա­նու­նը նա ձգտում էր դուրս մղել յուր գի­տակ­ցու­թյունից ու նո­րա իշ­խա­նու­թյունը չճա­նա­չել: Նո­րա մի­ջից ոչ թե Աս­տու­ծո ա­նու­նը և բար­վո զգաց­մուն­քը չքա­ցել էր, նա ոչ թե կա­տա­րե­լա­պես չար էր դար­ձել, այլ նա ժա­ռան­գել էր նաև նա­խա­մար­դու եր­բեմ­նա­կան ե­րա­նե­լի վի­ճա­կի և բար­վո ա­ռավե­լու­թյան գի­տակ­ցու­թյունը, նույն­պես և այն անկ­ման գի­տակ­ցու­թյունը, որ հառաջա­ցել էր Աս­տու­ծո դեմ վտա­րան­ջե­լուց: Նա հե­ծու­թյամբ նա­յում էր դեպի հետ, ու­զում էր դառ­նալ դեպի յուր բնա­կան վի­ճա­կը կամ դրախ­տա­յին կյան­քը, սա­կայն չէր կա­րո­ղա­նում, վասնզի գե­րի էր դար­ձել աշ­խար­հին, ստրուկ` յուր մարմ­նավոր հա­կում­նե­րին և յուր միա­կող­մա­նի ըն­թաց­քի թա­փից չէր կա­մե­նում դառ­նալ: Նո­րա մեջ աշ­խար­հա­յին սկզբուն­քի տի­րա­պե­տու­թյունն ավե­լի զորեղ էր, քան թե սուրբ սկզբուն­քի, աստվա­ծա­յին ճա­նա­չո­ղու­թյան զգա­ցո­ղու­թյունը և նո­րա կա­մե­ցո­ղու­թյան զորու­թյունը շղթա­յված էր աշ­խար­հի հետ: Այս մի վի­ճակ էր, որ շատ ան­գամ մեր մեջ ևս զգում ենք, երբ աշ­խար­հա­յի­նը տի­րա­կան ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­նում մեզ վրա. «Վա­րա­նիմ, եւ միտք իմ ապ­շեալ յա­մա­ռին, զի գի­տեմ զբա­րին, եւ առ­նեմ զչար. ի­մա­նամ զար­դա­րու­թիւն եւ գոր­ծեմ զա­նօ­րէ­նու­թիւն. խօ­սիմ զուղ­ղու­թիւն եւ խոր­հիմ զա­նի­րա­ւու­թիւն », - ա­սում է Ս. Հովհան Ման­դա­կու­նին` ըստ ա­ռա­քյալին (էջ 14, 16. Հռ., Է 19):

Մարդ­կանց մեջ զար­գա­նում էին գի­տու­թյուն և ա­րվեստ, ե­րևում էին նշա­նավոր հան­ճար­ներ, ա­ռան­ձին ձիր­քով օժ­տված ան­ձինք, սա­կայն չէին կա­րո­ղա­նում բարձ­րա­գույն բա­րին հառաջ բե­րել և ոչ մի կա­րո­ղու­թյուն չու­նեին` դեպի բարձր կա­տա­րե­լա­տի­պը ձգտե­լու, վասնզի թու­լա­ցած ու սու­զված էին միա­կող­մա­նի ըն­թաց­քի ա­պա­կա­նված խավա­րում: Բար­վո զգա­ցու­մը չու­ներ հա­մա­պա­տաս­խան կամք, և նո­րա կամ­քը մո­լո­րվել էր աշ­խար­հա­յին նպա­տակ­նե­րի հե­տևից և զա­ռան­ցել: Նո­րա բարձ­րա­նա­լու հիմ­նա­կան պայ­մա­նը կամ­քի ա­զա­տու­թյունն էր, մինչ­դեռ նա այժմ գե­րի էր դար­ձել ար­տա­քի­նին` աշ­խար­հին ու յուր մարմ­նին: Նո­րա ինք­նա­գի­տակ­ցու­թյունը շփո­թվել էր և աշ­խար­հի գի­տակ­ցու­թյան հետ մնա­ցել ու նո­րա մեջ սու­զվել: Մար­դը ձգտում էր քա­ղա­քա­կա­նու­թյան, գե­ղա­րվես­տի և ար­տա­քին ի­մաստա­սի­րու­թյան զար­գաց­ման, ո­րոնք աշ­խար­հա­յին էին և չէին կա­րող ուղ­ղա­կի նպաստել մար­դու անձ­նավո­րու­թյան ու սրբազ­գա­ցու­թյան բարձ­րա­նա­լուն: Նա մո­ռա­ցել էր աստվա­ծա­պաշ­տու­թյունը, Աս­տու­ծուն չէր ո­րո­նում, այլ ա­մե­նու­րեք յուր ան­ձին էր հե­տա­մուտ և յուր եսն էր պաշ­տում, ըստ ո­րում` զգա­յա­կա­նը, մարմ­նա­սի­րու­թյունը և ամ­բար­տավա­նու­թյունը տի­րում էր նո­րա մեջ. նա յուր կյան­քի քաղց­րու­թյունը հեշ­տա­սի­րու­թյան մեջ էր գտնում: Եվ այս ավե­րիչ հո­սան­քը իշ­խում էր և մարմ­նա­նում թե՛ ամ­բողջ մարդ­կու­թյան, թե՛ ամ­բողջ ազ­գե­րի, թե՛ հա­սա­րա­կու­թյան, թե՛ ըն­տա­նի­քի և թե՛ մա­նավանդ յուրա­քան­չյուր ան­հա­տի մեջ: Մար­դու զեղծ­ված բնույթը, միա­կող­մա­նի խառ­նված­քը և ան­կիրթ բնավո­րու­թյունը տա­նում էին դեպի նո­րա զար­գաց­ման սխալ ըն­թաց­քը, և այ­դոնց մեջ խեղդ­վում էին նո­րա մարդ­կա­յին ա­ռանձ­նա­հատկու­թյունք և աստվա­ծա­տուր ճշմա­րիտ հա­կում­նե­րը: Մար­դը յուր էու­թյան և այ­լա­կեր­պու­թյան հա­կա­սա­կան վի­ճա­կումն էր, ո­րում երկ­րոր­դը զորավոր էր, քան ա­ռա­ջի­նը: Նա աշ­խար­հի որ­դի էր և ոչ Աս­տու­ծո որ­դի:

Բայց մար­դը ստեղ­ծված էր աշ­խար­հի տերը լի­նե­լու հա­մար, և աշ­խար­հը ստեղ­ծված էր մար­դու հա­մար, հե­տևա­բար մար­դու ան­կու­մով և փո­խվեց աշ­խար­հի վի­ճա­կը: Աշ­խար­հը կեղծ ինք­նու­րույնու­թյուն էր ստա­ցել մար­դու նկատ­մամբ, ո­րի ա­ռաջ ավե­լի մեծ ար­ժեք էր ըն­դու­նել: Աշ­խար­հի կյան­քի ու զար­գաց­ման ըն­թաց­քը կեղ­ծվել և իշ­խող էր դար­ձել, այն­պես որ մար­դը բռնվել էր աշ­խար­հի իշ­խա­նու­թյան տակ: Աշ­խար­հի ա­րա­րա­ծա­կան լի­նե­լու գա­ղա­փա­րը ժխտված էր. հե­թա­նոս աշ­խար­հը Աս­տու­ծուն իբ­րև Աս­տու­ծո չէր ճա­նա­չում (Գործք, ԺԴ 14-16): Նա միայն աշ­խարհն էր ճա­նա­չում և միակ հա­մա­րում: Նա յուր կրոնա­կան ա­ռաս­պե­լա­բա­նու­թյանց մեջ ներ­կա­յաց­նում է իս­կա­պես աշ­խար­հի պատ­կե­րը: Աշ­խար­հը նո­րա հա­մար տի­րա­պե­տող է դառ­նում, նո­րա մեջ զար­գա­նում է` ամեն ինչ ա­ռանց Աս­տու­ծուն ստո­րա­դրվելու: Աշ­խար­հի զորու­թյունք աստվա­ծա­յին չեն ճա­նաչ­վում, և հա­մաստվա­ծու­թյունը տի­րում է մարդ­կանց մտքի և հո­գու վրա: Այս­պի­սով` մար­դու և աշ­խար­հի հարա­բե­րու­թյունը մո­լոր­ված էր ու կեղ­ծված:

Ըստ այսմ` թե՛ մար­դը ա­նար­դար վե­րա­բեր­մունք ու­ներ դեպի աշ­խար­հը, և թե՛ աշ­խար­հը` դեպի մար­դը: Ա­նար­դար էր այս վե­րա­բեր­մուն­քը, վասնզի ա­նար­դա­րու­թյուն է այն ա­մե­նը, ին­չի գո­յու­թյունը և ըն­թաց­քը չէ հա­մա­պա­տաս­խա­նում աստվա­ծա­դիր օրեն­քին և յուրյանց: Աշ­խար­հի և մար­դու գո­յու­թյան օրենքն և ի­րավուն­քը այս­տեղ հեղաշր­ջվել էր և չէր հա­մա­պա­տաս­խա­նում ո՛չ մար­դու կոչ­ման և ո՛չ Աս­տու­ծո նպա­տա­կին: Աշ­խար­հում մարդ­կա­յին բո­լոր նպա­տակ­նե­րը դուրս էին Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյունից. մար­դը, ազ­գե­րը և ամ­բողջ մարդ­կու­թյունը յուր բո­լոր քա­ղա­քակր­թու­թյամբ և հառաջա­դի­մու­թյամբ, գի­տու­թյամբ և ա­րվես­տով ե­սա­պաշ­տա­կան էին: Աս­տու­ծո ար­քա­յու­թյունը նո­ցա­նից դուրս էր ե­կել: Աշ­խար­հում այ­նու­հե­տև տի­րում էր թշնա­մու­թյուն հո­գու և մարմ­նի մեջ. տար­բեր ձգտմանց և զորու­թյանց մեջ և ազ­գե­րի տար­բեր ո­գու հա­կա­ռա­կու­թյան մեջ: Մարդ­կա­յին կյան­քում նպա­տակ­նե­րը բա­ցար­ձակ դրու­թյուն էին ստա­նում, և յուրա­քան­չյուր ազգ ձգտում էր, այ­լոց ոչն­չաց­նե­լով, հաս­նել յուր ու­զա­ծին: Ազ­գա­սի­րու­թյունն ու հայ­րե­նա­սի­րու­թյունը հիմնվում էր աշ­խար­հա­սի­րու­թյան և փա­ռա­սի­րու­թյան վրա, ո­րի աստա­ռը ե­սա­պաշ­տու­թյունն էր: Ես­ապաշ­տու­թյամբ էին նվիր­վում նաև քա­ղա­քակր­թու­թյան, գի­տու­թյանց և ա­րվես­տի զար­գաց­ման, մար­դա­սի­րու­թյունը, բարձ­րը, վե­հը, ազ­նիվն ու բա­րին գո­յու­թյուն չու­ներ դո­ցա մեջ: Ի­րավանց գա­ղա­փա­րը փո­խվել էր ուժի գա­ղա­փա­րի և նո­րան են­թար­կվել: Ուստիև Ավե­տա­րա­նում «այս աշ­խար­հը», «այս ժա­մա­նա­կը» տար­բեր միտք ու­նի իս­կա­կան աշ­խար­հի և իս­կա­կան ժա­մա­նա­կի դի­մաց, վասնզի իս­կա­կան աշ­խարհն յուր իս­կա­կան ժա­մա­նա­կում պետք է ու­նե­նա աստվա­ծա­դիր ճշմա­րիտ կյանք և ճշմա­րիտ զար­գա­ցում, մինչ­դեռ այս աշ­խար­հում ա՛յլ ժա­մա­նակ էր և շե­ղված կյանք ու զար­գա­ցումն: Կռիվ, երկ­պա­ռա­կու­թյուն, անն­պա­տակ կամ կեղծ նպա­տա­կի ձգտում­ներ, աշ­խա­տանք ու տան­ջանք, ի­րավանց խախ­տում և այլն, ի­րար հետ սերտ կա­պակց­վում էին ու շղթայ­վում այս աշ­խար­հում: Չկար խա­ղա­ղու­թյուն, ուստիև միու­թյունն ու կյան­քի գոր­ծու­նեու­թյունը խան­գա­րված էր և ավեր­վում էր ու չէր հառաջա­դի­մում` ըստ օ­րի­նի: Այդ­պի­սի խառ­նա­կու­թյունն ու շփո­թու­թյունը չէր կա­րող նպա­տակ ու կա­նո­նավո­րու­թյուն ու­նե­նալ, զի ճշմա­րիտ սկիզբ չէր ճա­նա­չում, և Աս­տու­ծո ար­քա­յու­թյունը նո­րա միջ­նա­կետը չէր կազ­մում ու նպա­տակ դնում: Մարդ­կանց ա­ռաջ ամեն ինչ նույն էր նկատ­վում, և ին­քյանք կար­ծում էին, թե մի տե­սակ ո­լոր­տի մեջ ան­վերջ պտտում էին: Մեռ­նե­լը նրանց հա­մար նույն էր, թե կրկին ծնվելու էին, ծնվելը` կրկին մեռ­նե­լու միայն. այլևս ոչ մի նպա­տակ չէր ճա­նաչ­վում. ա­մե­նայն ինչ ու­նայն էր հա­մար­վում (տե՛ս Բանք Ժո­ղո­վո­ղին) և ո­չինչ` նոր (հմմտ. և Բ Պետր., Գ 3-4): Մար­դը չգի­տեր ու չէր հաս­կա­նում ո՛չ յուր ծա­գու­մը, ո՛չ ծագ­ման պատ­ճա­ռը, ո՛չ կեն­դա­նու­թյունը, ո՛չ մա­հը, ո՛չ կո­չու­մը, ո՛չ կյան­քի որ­պի­սու­թյունն ու էու­թյունը և ոչ ա­մե­նայ­նի նպա­տա­կը: Նա յուր գլու­խը կորց­րել էր, ա­րա­ծը չէր հաս­կա­նում, ա­նե­լի­քը չգի­տեր, և ոչ մի բան գո­հու­թյուն չէր պատ­ճա­ռում: Հե­թա­նո­սա­կան հուսա­հա­տու­թյունը նո­րան շպրտում էր աշ­խար­հի ա­նո­ղոք հո­սան­քի պտույտ­նե­րի մեջ ան­վերջ պտտվելու և հոգ­նե­լու հա­մար: Ըստ ո­րում` ան­կյալ վի­ճա­կի վրա դա­տե­լով` դար­ձող և Աս­տու­ծո ա­նու­նը կան­չող­ներ էլ էին լի­նում (Ե­նովս, Ե­նովք նա­հա­պետ­նե­րը), հե­տևա­բար նո­ցա մեջ մե­ռած չէր աստված­գի­տու­թյան կայ­ծը, սա­կայն մարմ­նա­կան ըն­թաց­քով խեղ­դում էին այդ և աշ­խար­հին ու մարմ­նա­սի­րու­թյան նվիր­վում ի կո­րուստ: Ու­նեին իշ­խա­նու­թյուն աշ­խար­հի վրա, բայց ոչ կա­տա­րյալ, և կար­ծում էին, թե կկա­րե­նա­յին ա­ռանց Աս­տու­ծո իշ­խել և ստրուկ էին դառ­նում[1]:

 

 

[1] «Ասեն վարդապետք` եթէ պատուեաց Աստուած զմարդն եւ եդ նմա երեք կարգ, այսինքն` անձնական, բնութիւնական եւ պատուիրանական: Անձնական կարգը` զի Հո­գին Տէր է, եւ մարմինն` ծառայ, պարտ է ի հնազանդութեան լինել: Բնութեան կարգը` զի ցանկութիւն իցէ ի ներքոյ ցասմնականին. եւ ցասումն բանին մասին, զի բանն միշտ իշխան է, եւ ցանկութիւնն միշտ իշխեցեալ. այսինքն` իշխան է ցանկութեան եւ իշխե­ցեալ` ի բանէն: Իսկ պատուիրանականին կարգն է, զի հնազանդեսցի մարդն օրինաց Աս­­տուծոյ: Եւ զայս երեք բարեկարգութիւնս ունէր մարդն նախ քան զյան­ցանելն ի դրախտին. Իսկ յորժամ անձիշխան կամօք զայս երեք կարգս փոխեաց, մարմինն տէր եղեւ Հոգւոյն, եւ բանականն հնազանդ եղեւ ցասմանն եւ ցանկութեան. եւ ինքն եթող զպատուիրանն Աստուծոյ: Յայնժամ յիրաւի ամենայն տարերք յանկարգութիւն փոխե­ցան. ե՛ւ գազանք, ե՛ւ անասունք անհնազանդ եղեն մարդոյն եւ թշնամիք նմա» (Ս. Գրի­գոր Տաթևացի):

«Եւ զորօրինակ զգալի կենդանիքս թէ զտուրեւառութիւն օդոյս ոչ ճաշակեն, մեռա­նին. այսպէս եւ իմանալիքն թէ մի ժամ ոչ ընդունին ի շնորհացն Աստուծոյ, մահանան»: Մեկն. Ժամ., 324:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

28.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․