Սովորական հրաշքը

Մի մարդ շատ էր ուզում հրաշք տեսնել: Այնքան էր ուզում, որ հեռավոր ու վտանգավոր ճանապարհորդության մեկնեց: Ուր ասես, որ չեղավ: Տոթ անապատում ու փոթորկոտ ծովում, արթնացած հրաբխի կատարին ու ավազակների մոտ՝ գերության մեջ: Մի անգամ էլ հազիվհազ փախավ առյուծի երախն ընկնելուց, բայց այդպես էլ նույնիսկ ամենափոքր հրաշքը չտեսավ: Տուն վերադարձավ ու հարազատ շեմին հասնելով՝ ասաց.

- Ուղղակի հրաշքով ողջ-առողջ տուն վերադարձա…

Ասաց ու կարկամեց: Որովհետև հանկարծ հասկացավ, որ հրաշքները մեր շուրջբոլորն են, ուղղակի մենք, չգիտես ինչու, չենք նկատում դրանք…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

11.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․