23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ մկնիկն իր բնից տեսավ, որ տանտերերը թակարդ են գնել: Բակ վազելով շտապեց բոլորին զգուշացնել այդ մասին.
- Տանը թակարդ կա: Թակարդ կա տանը:
Իր ճուտիկներին փնտրող հավն ասաց.
- Ներիր, մկնի՛կ, հասկանում եմ, որ դա քեզ համար մեծ խնդիր է, բայց այն ինձ չի վերաբերում և չի անհանգստացնում:
Մկնիկը ոչխարի մոտ վազեց.
- Տանը թակարդ կա:
- Ներիր, մկնի՛կ, բայց ոչինչ անել չեմ կարող քեզ համար, միգուցե միայն աղոթել: Հանգիստ եղիր, դու իմ աղոթքներում ես:
Մկնիկը կովի մոտ վազեց և նա նրան ասաց.
- Ի՜նչ ես ասում: Թակա՞րդ: Դա ինձ համար վտանգավո՞ր է:
- Կարծում եմ, որ ոչ:
Գիշերը մկնիկը փակվող թակարդի ձայն լսեց: Տանտիրուհին վեր թռավ անկողնուց և վազեց տեսնելու, թե ինչ է ընկել թակարդը, բայց մթության մեջ չնկատեց, որ դա թունավոր օձի պոչն էր: Օձը խայթեց նրան, և տանտերը շտապ հիվանդանոց տարավ կնոջը: Կինն այնտեղից բարձր ջերմությամբ վերադարձավ, իսկ նման դեպքերում հավի արգանակ են տալիս հիվանդին: Տանտերը վերցրեց դանակն ու գնաց հավի ետևից: Կինը չէր ապաքինվում, և հարևաններն ու ընկերները եկան նրան տեսակցության: Պետք էր ինչ-որ բանով կերակրել նրանց և ամուսինը ստիպված էր ոչխարին մորթել: Սակայն կինն այդպես էլ չապաքինվեց ու մահացավ: Թաղմանը շատ մարդ եկավ: Ամուսինը սաստիկ վշատացած էր, բայց և երախտապարտ՝ իրեն սատարելու համար, ուստի կովը մորթեց, որպեսզի կերակրի բոլորին:
Եվ այդ ողջ ընթացքում մկնիկը պատի անցքից հետևում էր այդ ամենին և մտածում այն բաների մասին, որոնք ոչ մի առնչություն չունեն որևէ մեկի հետ:
Հաջորդ անգամ, երբ լսեք որևէ մեկին պատահած դժբախտության մասին, և վստահ լինեք, որ դա ձեզ չի վերաբերում, հիշեք այս պատմությունը…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի