28 Դեկտեմբեր, Շբ
Ծնվել է 1937թ. մարտի 10-ին Իրանի Սուլթանաբադ շրջանի Փարչեստան գյուղում:
1946 թ. ծնողների հետ գաղթել է Խորհրդային Հայաստան:
1955-1957 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1958-1962 թթ. որպես դպիր գործուղվել է Բաքու, ապա Կիրովաբադ և Արմավիր:
1962 թ. վերադարձել է Երևան աշխատել որպես շրջիկ կազմարար և որպես դպիր ծառայել Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում:
1969 թ. մարտի 10-ին ձեռամբ Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի Էջմիածնի Սուրբ Աստվածածին Եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1969-1972 թթ. ծառայել է Սուրբ Գեղարդավանքում:
1972-1974 թթ. ծառայել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
1974-1981թթ. ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
1981-1983 թթ. ծառայել է Աբովյանի Մայակովսկի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
1983-2006 թթ.ծառայել է Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում:
Ամուսնացած է, ունի վեց զավակ՝ հինգ տղա, մեկ աղջիկ:
2014 թ. հունիսի 6 ին կնքել է իր մահկանացուն: