28 Դեկտեմբեր, Շբ
Ծնվել է 1977թ. Նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
1984-1993թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում:
1996-2002թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
2001թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ:
2002-2005թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրընկալը:
2004թ. պաշտպանել է ավարտաճառ «Փիլարտոս Վարաժնունու իշխանությունը և Հոնիի Կաթողիկոսությունը» թեմայով:
2005թ. սեպտեմբերի 11-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2005թ. նոյեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվա քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ:
2005թ. դեկտեմբերից ստեղծել է «Նուռ» եկեղեցասեր երիտասարդաց միությունը և թեմի կայքը, եղել դրանց հոգևոր պատասխանատուն:
2006-2007թթ. եղել է Մոսկվայի «Հայորդաց տուն» լուսավորչական կենտրոնի հոգևոր տեսուչը:
2006թ. ապրիլի 26-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2008թ-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական Թեմ:
2008-2013 թթ. ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:
2009-2011թթ. եղել է ԱՀԹ «Երիտասարդաց շարժում» կառույցի հոգևոր հովիվը:
2011-2017 թթ. եղել է ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվը:
2013թ. օգոստոսի 20 – ին նշանակվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվ:
2017թ-ից «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի հիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը:
2020 թ-ից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ:
2020 թ-ից Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամ։
2021 թ-ի փետրվարի 9 - ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
Ամուսնացած է, ունի երկու աղջիկ, մեկ տղա: