Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան

Ծնվել է 1954թ., օգոստոսի 24-ին, Էջմիածին քաղաքում:

1961-1969թթ. ութնամյա կրթությունը ստացել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում:

1969-1972թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

1972-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975-1977թթ. սովորել է Էջմիածնի հեռակա միջնակարգ դպրոցում:

1979-1981թ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

1981թ. հոկտեմբերի 18-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1981-1989թթ. ծառայել է Շիրակի թեմի առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում:

1989թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

1990-1992թթ. ծառայել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1992-1995թթ. կրկին ծառայել է Շիրակի թեմի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում:

1996-2001թթ. ծառայել է ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում:

1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:

2008թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:

2001-2013թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

2013թ.-ից առ այսօր ծառայում է ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

24.10.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․