Գյուղում մի այրի էր ապրում: Մի անգամ մարդկանցից լսեց, որ Տերն ասել է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի»:
Բարի լուրը լսելով՝ ուրախացավ այրին, քանի որ իր բակում արդեն երկար ժամանակ էր մի մեծ կույտ գոմաղբ էր կուտակվել և նա չէր ցանկանում դույլերով տեղափոխել այն:
Այրին երկու ամիս հետևեց օրենքին, պահք պահեց ու աղոթեց: Վերջապես որոշեց, որ լցվել է բավականաչափ հավատով: Դուրս եկավ բակ ու գոմաղբին հրամայեց պահեստ գնալ: Սակայն գոմաղբի սարը տեղից չշարժվեց: Բազմաթիվ անգամ կրկնեց հրամանը, սակայն նույնիսկ բակում աճող խոտը տեղից չշարժվեց:
- Այդպես էլ մտածում էի,- սրտնեղեց այրին ու տուն մտավ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի