Մի անգամ երկու խենթ որոշեցին արևածագը տեսնել: Սկսեցին վիճել արևի ծագման տեղի ու այն տեսնելու միջոցների մասին, այնուհետև վիճաբանությունը կռվի վերածվեց ու սարսափելի ծեծկռտուք սկսվեց:
Եվ արևածագը տեսնելու հարցն այլևս չբարձրացվեց:
Եթե ցանկանում ենք Աստծուն տեսնել, ապա մաքրենք մեր սրտերը հավատքի միջոցով, բժշկենք խաղաղության շնորհիվ, քանի որ փոխադարձ սիրո մղող պոռթկումն արդեն Նրա պարգևն է, Ում ուղղված են մեր հայացքները:
Երանելի Օգոստինոս
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի