Տիրոջ ուղիղ դատաստանի մասին

Երկու գյուղեր Եգիպտոսում կռվում էին միմյանց դեմ: Հայր Պիմենը, գնալով ավելի մեծ և հզոր գյուղը, աղաչեց, որ խաղաղություն պահեն փոքր գյուղի հետ, սակայն նրան լսել չկամեցան: Իսկ  նա, իր ոտքերի փոշին թոթափելով նրանց վրա, հեռացավ, իսկ նրանք, ելնելով իրար դեմ պատերազմի, կոտորվեցին, և մեծ գյուղի մարդիկ հաղթվեցին, որովհետև Տերը պահում է զրկվածների իրավունքը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․