28 Նոյեմբեր, Եշ
Նոր կոշիկները տիրոջ ոտքերը հարեցին: Տուն գալով հանեց դրանք և տնային մաշիկները հագնելով՝ սկսեց ողջ մեղքը դրանց վրա թափել. այդ մաշիկներն են նեղ ու կոշտ, և ընդհանրապես, վաղուց արդեն ժամանակն է դրանք նորերով՝ ավելի փափուկ ու հարմարավետներով, փոխարինել: Իսկ մաշիկները լուռ համբերում էին և նույնիսկ միմյանց չէին գանգատվում անիրավացի վիրավորանքների համար: Չէ՞ որ իրենք տնային էին… Եվ սրանով ամեն բան ասված է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի