25 Նոյեմբեր, Բշ
Ժամանակը եկավ, որպեսզի թրթուրը հարսնյակի վերածվի: Սկսեց հողի մեջ մտնել, երբ հանկարծ արցունքներն աչքերից հորդեցին:
- Ի՞նչ պատահեց,- զարմացավ մորեխը,- չէ՞ որ նախանձելի ապագա է քեզ սպասվում՝ հիասքանչ թիթեռ ես դառնալու:
- Ո՞վ գիտե, թե ինձ ինչ է սպասվում: Իսկ եթե շատակեր սրընչակի ճանապարհին հայտնվե՞մ, կամ այս ձմռանը սարսափելի սառնամանիք լինի՞: Քնելը կքնեմ, իսկ որտե՞ղ կարթնանամ: Եվ կարթնանա՞մ արդյոք: Ինչպե՜ս էի ապրում՝ միայն ուտում ու խմում էի,- հողի տակ անհետանալուց առաջ այնպիսի վախով շշնջաց թրթուռը, որ մորեխն էլ ակամայից արտասվեց…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի