25 Նոյեմբեր, Բշ
Մի երգչուհի, որ հոգևոր պայքարում շարունակ պարտվում էր, զարմանում է և դիմում իր հորը, որը քահանա էր.
- Հա´յր, ի՞նչն է պատճառը, որ շարունակ փորձությունների մեջ եմ ընկնում:
Այնուհետև մոտենում է պատշգամբում դրված ծաղկամանին, որպեսզի ծաղիկը ջրի, երբ հանկարծ հայրն առաջ է անցնում, վերցնում ջրով լի բաժակը, մեկ-երկու կաթիլ ջուր լցնում ծաղկի վրա և գոհունակությամբ ասում.
- Ահա՛ այն ջրեցի, բավարար է:
Երգչուհին խիստ զարմանում է և հարցնում.
- Ծաղիկն ինչպե՞ս կարող է մեկ-երկու կաթիլ ջրով հագեցնել իր ծարավը, քանի որ կթոշնի ու կչորանա:
Հայրը պատասխանում է.
- Իսկ օրվա մեջ մեկ-երկու կաթիլ աղոթքով ինչպե՞ս պիտի հագեցնես հոգուդ ծարավը, որն արդեն թոշնել է և չի կարողանում ծաղկել, դիմակայել փորձություններին ու գայթակղություններին և հաղթահարել դրանք:
Հովհաննես Մանուկյան