Ծածուկ բարերարություն

Մի անգամ օպտինյան հայրերից մեկն իր հյուրերի հետ նստած էր հյուրասենյակում, երբ աղքատիկ հագնված մի ծեր կին, բարձը թևի տակ դրած, մտավ նախասրահ: Հայր սուրբը տեսավ նրան բաց դռների արանքից ու ընդառաջ գնաց, որպեսզի հարցնի, թե ինչ է անհրաժեշտ:

- Հայր, լավություն արա՛, վերցրո՛ւ սա, երեխաներս սոված են, ուտելու բան չունենք:

- Ի՞նչ արժե,- հարցրեց հայր սուրբը:

- Մեկ ու կես ռուբլի:

- Թանկ է, մեկ ռուբլի վերցրու…

Այս խոսքերով հայր սուրբը ննջասենյակ գնաց, մի հինգռուբլիանոց վերցրեց և որպես մեկռուբլիանոց տվեց պառավ կնոջը, ասելով.

- Թանկ է, համա թե թանկ է:

Կինը խոնարհվեց ու դուրս գնաց: Հայր սուրբը հազիվ էր հասցրել վերադառնալ իր հյուրերի մոտ, երբ կինը տեսնելով թղթադրամի արժեքը, կրկին բացեց դուռն ու ասաց.

- Հայր սուրբ, կարծես թե սխալվել ես:

- Գնա, գնա, արդեն ասացի, որ բարձդ ավելին չարժե:

Կինը հեռացավ, իսկ հյուրերը միայն մեկ ռուբլու մասին խոսակցությունը լսեցին:

Շատ անգամներ օպտինյան ծերն այդ կերպ գաղտնի էր պահում ծերերին ու տնանկներին արված իր բարերարությունները:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

15.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․