Ծերունին

Երկու ծերունի հանդիպում են միմյանց: Մեկն այլայլված դեմքով ասում է.

- Տարեցտարի մեծանում ու մահվանն ավելի ենք մոտենում: Սակայն դու ինչքան մեծանում ես, այնքան առույգ, ուրախ ու իմաստուն ես դառնում, և մարդիկ քո կարիքն ու խորհուրդն ավելի են զգում, քան ինքդ նրանց աջակցությունն ու հոգատարությունը:

Մյուսը պատասխանում է.

- Քանի որ մշտապես ձգտում եմ հոգևոր կյանքով ապրել և Քրիստոսին նմանվել ու ինչքան մեծանում եմ, այնքան Քրիստոսին իրապես տեսնելու փափագին եմ մոտենում..., իսկ դու թերահավատության պատճառով մանկան պես ես դառնում, մշտապես խմամքի, ուշադրության ու հոգատարության կարիք ես զգում և տագնապում մահվանը մոտենալիս...
 

 

Հովհաննես Մանուկյան

03.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․