Թշնամությունը որոշեց երկու հավատարիմ ընկերների թշնամեցնել և յուրաքանչյուրին առանձին-առանձին ասաց, իբր մեկը մյուսի մասին զրպարտանքներ է ասել: Բնականաբար սա վատթարն էր, որ նա կարող էր անել: Բայց, բարեբախտաբար, ընկերներն իսկապես հավատարիմ էին միմյանց: Երբ հանդիպեցին, կռվելու փոխարեն նրանցից մեկը հարցրեց.
- Այսինչ բանն ասե՞լ ես իմ մասին:
- Ո՛չ,- պատասխանեց մյուսը,- իսկ դու՝ իմ մասի՞ն:
- Ես՝ նույնպես: Այժմ պարզ է, թե ում ձեռքի գործն է:
Ու մի լավ քոթակեցին թշնամությանը: Այն օրվանից նա այդ ընկերների կողքով անգամ չի անցնում: Ի՞նչ գործ ունի նրանց հետ: Արդեն շատ լավ գիտե, թե ում կարող է առանց վախենալու միմյանց հետ կռվեցնել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի