Աշակերտն ասում է վանահորը.
- Ջանում են փոխվել և ձգտել Աստծուն մոտենալ, բայց որոշ ժամանակ անց նորից ընկնում եմ միևնույն մեղքի և բազմաթիվ մեղքերի մեջ:
Վանահայրը պատասխանում է.
- Մի վայրի ծիրանենի դառնահամ պտուղ է տալիս, սակայն շատ է կամենում քաղցրահամ և ախորժելի պտուղներ տալ, բայց ինչքան ջանում է, աճում, փարթամ ծառ է դառնում, նրա պտուղները շարունակում են դառնահամ լինել: Գալիս է այգեգործը, կտրում ծառի ճյուղերը և պատվաստ կատարում: Եվ այդժամ ծիրանենին սկսում է նորովի աճել, մեծ և գեղեցիկ, համեղ պտուղներ տալ:
Այդպես էլ առանց Աստծո չես կարող փոխվել, նոր մարդ դառնալ: Իսկության մեջ դու ցանկանում ես ինքնուրույն ձգտել և գործել, դրա համար էլ վայրի ծիրանենու պես ոչինչ չի ստացվում: Անհրաժեշտ է ամբողջ հոգով, սրտով ու մտքով դիմել Աստծուն, որպեսզի Նա օգնի քեզ փոխվել և Իրեն մոտենալ: Ավետարանում Հիսուս ասում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5):
Հովհաննես Մանուկյան