25 Նոյեմբեր, Բշ
Մի վանական եղբայր ասաց աբբա Պիմենին.
- Ինձ շատ են նեղում մտքերն ու ես տանջվում եմ դրանից:
Ծերունին նրան դուրս տարավ խցից ու ասաց.
- Զգեստիդ փեշերը տարածիր ու զսպիր քամիները:
Եղբայրը պատասխանեց.
- Չեմ կարող:
Այդժամ ծերունին պատասխանեց.
- Եթե չես կարող, ապա մտքերին էլ չես կարող արգելել, որ գան: Սակայն քո գործը դրանց հակառակվելն է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի