Գումար վաստակելու փափագով լցված երիտասարդը մտնում է մի խաղատուն և մասնակցում վիճակախաղի և ամեն անգամ պարտվում է ու իր գումարները տանուլ տալիս: Այնուհետև մի պահ դադար է առնում, դուրս է գալիս խաղատնից և իր կողքին կանգնած անծանոթ մարդուն ասում է.
-Ուզում եմ, որ իսկապես Աստծո կամքով լինի, եթե վիճակախաղի տոմս շահեմ, ապա այդ գումարով շատ բարի գործեր կանեմ մարդկանց համար:
Անծանոթը պատասխանում է.
-Իսկապես ուզո՞ւմ ես իմանալ, թե որն է Աստծո կամքը, թե՞ուզում ես, որ Աստված քեզ ցույց տա՝ որ ուղին է ավելի լավ ու շահավետ քեզ համար հաջողություն արձանագրելու համար...
Արդ, Աստծո կամքն է, որ հենց հիմա վճռական կերպով հրաժարվես խաղամոլության արատից, ընդհանրապես հեռանաս խաղատնից և սկսես ապրել Սիրո պատվիրանի համաձայն:
Հովհաննես Մանուկյան