Զազրախոսությունը

Սերբիայի հիվանդանոցներից մեկում մի բժիշկ ու մի բուժակ էին աշխատում: Բուժակը չար լեզու ուներ և անընդհատ, կեղտոտ լաթի կտորի պես, դրանով դաղում էր բոլորին: Նրա կեղտոտ հայհոյախոսությունը նույնիսկ Տեր Աստծուն չէր խնայում: Մի անգամ ընկերներից մեկն այցելության եկավ բժշկին և նա հրավիրեց նրան վիրահատությանը ներկա գտնվելու: Բուժակն էլ էր այնտեղ:

Հյուրը սրտխառնոց զգաց սարսափելի վերքի տեսքից, որից անտանելի ժահրահոտով թարախ էր հոսում: Իսկ բուժակն անդադար հայհոյում էր: Այդ ժամանակ ընկերը բժշկին հարցրեց.

- Ինչպե՞ս կարող ես նման աստվածանարգ հայհոյախոսությունը լսել:

Բժիշկը պատասխանեց.

- Ես սովոր եմ թարախակալած վերքերին: Դրանցից պետք է թարախ հոսի: Եթե մարմնի մեջ թարախ է կուտակվել, ապա պետք է բաց վերքերից դուրս հոսի: Եթե թարախը հոգում է կուտակվում, ապա շուրթերից է դուրս գալիս: Երբ իմ բուժակը հայհոյում է, միայն իր հոգում կուտակված չարն է բաց անում և դուրս թափում այնտեղից, այնպես, ինչպես թարախը՝ վերքից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

23.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․