25 Նոյեմբեր, Բշ
Երբ աբբա Ամմոսը եկեղեցի էր գնում, ապա թույլ չէր տալիս, որ աշակերտն իր կողքով քայլի, այլ հրամայում էր քիչ հեռու քայլել: Եթե աշակերտը մոտենում էր, որպեսզի ինչ-որ բան հարցնի, աբբան պատասխան տալով՝ անմիջապես հեռացնում էր իրենից ասելով.
- Քեզ թույլ չեմ տալիս, որ կողքիս լինես, որպեսզի հոգևոր օգուտի մասին մեր զրույցի մեջ մի պարապ խոսք չսողոսկի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի