Իսրայելացիները ո՞ր ամսին և ո՞ր օրը դուրս եկան Եգիպտոսից:

Ապրիլ ամսի տասնհինգին: Այս պատճառով հիշյալ ամիսը նրանց համար առաջին ամիսը եղավ: Քանի որ առաջ սեպտեմբերն էր տարեգլուխը, որը աշնան եղանակ է. Աստված նրանց տարեգլուխը դիտմամբ փոխեց, որպեսզի Եգիպտոսից դուրս գալը չմոռանան և մտքերում պահելով՝ Աստծուն շնորհակալ լինեն: Նույնպես այս պատճառով նրանց պատվիրվեց, որ ամեն տարի ապրիլի տասնհինգից սկսած յոթը օր բաղարջ ուտեն, ինչպես որ մինչ այսօր այդ պատվիրանի համեմատ հրեաները բաղարջակերաց տոն են անում:

Հրեաների բաղարջ հաց ուտելը Եգիպտոսում կրած չարչարանքների և այնտեղից շուտափույթ դուրս գալու նշանն է: Քանի որ ինչպես նկանը (կարկանդակը) մոխրի մեջ է պատրաստվում, նրանք նույնպես չարչարանքների մեջ էին եփվում, և ազատվելով այնքան են շտապում, որ իրենց շաղած խմորը չհասած՝ կտավի մեջ ծրարելով տանում են և իջևանատեղում նկանակ պատրաստելով ուտում են: Նաև վերոհիշյալ գառան խորովածը դառնահամ հազարի հետ ուտելն էլ նույն նշանակությունն ուներ:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․