12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Միածին Որդու մարդեղությանն առանձնահատուկ աստվածային գերահրաշ ողորմությունը մեզ ըմբռնելի լինելու համար <<երկնքից իջնել>> ենք ասում, թեպետ Ինքն անփոփոխ է: Այսպես էլ հավատում ենք՝ ասելով. <<Որ մեր փրկության համար իջավ երկնքից>>: Մարդեղությունից առաջ, մեր ճիշտ ըմբռման համար, երկինքն աթոռ ենք համարում: Այս կերպ հասկանում ենք աթոռների դասակարգությունը՝ ինչպես վերոնշյալ հարցի (հարց 8) պատասխանի մեջ ասվեց: Երկիրը Տիրոջ ոտքերի պատվանդան է համարվում: Ոտքեր ասելով ժամանակակից աստվածաբան վարդապետները հասկանում են Քրիստոսի մարդեղությունը: Ինչպես ոտքը մարդու մարմնի վերջին մասն է, ըստ այդմ՝ մարդեղությունը եղավ վերջին ժամանակներում, իսկ Միածին Որդու անձի պատվանդանը դարձավ վերադարձված մարդկությունը: