12 Հոկտեմբեր, Շբ
Քավարանը կաթոլիկ դավանաբանության մեջ ներմուծված դոգմա է համաձայն որի անդրշիրիմյան կյանքում բացի դրախտից ու դժոխքից, գոյություն ունի նաև քավարան, որտեղ մահացածների հոգիները մաքրվում են նախքան դրախտ մտնելը:
Քավարանի մասին դոգման կաթոլիկ եկեղեցին ընդունել է 1545-1564թթ. Տրիդենտի (Տրիենտի) տիեզերաժողովում:
Սանդարամետի, 1. Երկրի խորքը, ստորերկրյա վիհ՝ անդունդ: 2. Սատանա:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար քավարանը անընդունելի է, քանզի «արդարոցն կեանք յաւիտենական, իսկ մեղավորացն տանջանք յաւիտենական» Հավատոյ Հանգանակ Ս. Գ. Տաթևացի:
Քավարանին հակառակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է սպասարանի վարդապետությունը, ըստ որի արդար և մեղավոր հոգիները սպասում են ահեղ դատաստանի, արդարները ցնծությամբ և ուրախությամբ սպասում են պսակվելուն, իսկ մեղավորները ահ ու դողով պատժվելու: Սրա նմանությունը մենք տեսնում ենք Հին կտակարանյան այն դրվագում, որտեղ Հովսեփը մեկնել էր փարավոնի երկու ծառաների՝ մատակարարի և մատռվակի երազները և սրանցից մեկը՝ մատակարարը սպասում էր ահով և դողով, որ փարավոնը նրան պիտի մահվան դատապարտեր, իսկ մյուսը՝ մատռվակը ուրախությամբ, քանզի ներում պիտի ստանար:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար եկեղեցին հանդիսանում է հրեշտակների բնակարան, իսկ մարդկանց համար քավարան՝ մեղքերի քավարան: Եկեղեցում է, որ մարդը հաղորդակից և մասնակից է լինում ապաշխարության սուրբ խորհրդին, պատվիրանի համաձայն, թե «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի: Եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. Ի 22-23) քահանայի ձեռքով մեղքին քավություն է տրվում:
Ուստի մինչդեռ ժամանակը մեր ձեռքում է շտապենք եկեղեցի և քահանային խոստովանելով քավվենք մեր մեղքերը: