4 Նոյեմբեր, Բշ
Պատասխան - Այո՛, քանզի կապելու և արձակելու իշխանությունն այսպես տրվեց առաքյալներին. «Ում որ մեկ անգամ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում» (Մատթ. 18:18): Սակայն չասվեց. «Ում իրավունքով կապեք, կապված կլինի»: Եթե այսպես չլիներ, ընդունայն կլիներ եկեղեցական բանադրանքը: Ահա և սրբազան առաքյալներն իրենց ԻԴ կանոնում այսպես են ավանդում. «Զուր տեղը բանադրվածը թող հաճությամբ ընդունի բանադրանքը, որովհետև կապողը պատիժ ու պատուհաս պիտի ստանա, քանզի հանիրավի բանադրեց»:
Ասենք թե մի այգետեր իր այգեգործին հրաման է տվել էտել այգու ծառերը` բայց չոր ոստերը կտրելու նպատակով: Եթե այգեգործը կանաչ ու պտղատու ծառերը ևս կտրի, կկտրվեն, բայց հետո նա այգու տիրոջ կողմից կպատժվի: